Սեյրան Օհանյանը դեռ հոսպիտալացված կմնա. պաշտպանը հայտնեց պատճառը

Սեյրան Օհանյանը դեռ հոսպիտալացված կմնա. պաշտպանը հայտնեց պատճառը

Հասարակական Ipress 2021-03-15 19:54:00 846
bo_faFNm.jpg

iPress.am-ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։ Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նա դեռ դուրս չի գրվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով նիստը, որը պետք է կայանար մարտի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, հետաձգվեց, քանի որ Օհանյանը վատառողջ էր։ Պաշտպանը դատարանին հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը զինվորական կենտրոնական հոսպիտալում է։

«Սեյրան Օհանյանը դեռ պետք է բուժում ստանա հոսպիտալում, այսինքն` հիվանդանոցային պայմաններում, բժիշկների հսկողության տակ մնա։ Նրա մոտ հայմորիտ է»,–ասաց Մեժլումյանը։

Պաշտպանը հայտնեց նաև, որ Օհանյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, սակայն արդյունքը բացասական է եղել։ Մեժլումյանը դիմել է դատարան, որպեսզի վաղը` նոյեմբերի 16-ին նախատեսված նիստը հետաձգվի։

Այժմ Օհանյանի ինքնազգացողությունը նորմալ է։

Նշենք, որ ամբաստանյալի բացակայության դեպքում դատական նիստ չի անցկացվում։

Հիշեցնենք, որ մարտի 9-ին նախորդող երկու նիստերը նույնպես հետաձգվել էին. փետրվարի 23-ին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և նրա պաշտպան էին բացակայում նիստից։ Մարտի 2-ին Գևորգյանը կրկին ներկա չէր նիստին։ Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին հայտնել էր, որ պաշտպանյալի մոտ սուր շնչառական հիվանդություն է ախտորոշվել։

2008-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ ստացավ։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Գործով անցնում են նաև 2008-ին ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԽՔ Արմեն Գևորգյանը:



 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը