Սերժ սարգսյանը գաղտնի հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

Սերժ սարգսյանը գաղտնի հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

Քաղաքական Ipress 2020-04-17 20:10:00 2343
156554_6-u5i.jpg

Hraparak.am-ը գրում է.

Այսօր մենք տեղեկություն ստացանք, որ անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանին հրավիրել են  ԱԱԾ՝ ինչ-որ գործով հարցաքննության, սակայն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, Հանրապետական կուսակցությունը կամ Սերժ Սարգսյանի գրասենյակը ոչինչ չեն հաղորդել, ինչն ինքնին կասկածի տեղիք տվեց։

Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են ԱԱԾ՝ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Այս տեղեկությունը հաստատեց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ ասելով․

«Այո, անցյալ շաբաթ պարոն նախագահը կանչվել է ԱԱԾ, վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է մի քրեական գործի շրջանակներում»։ Մակինյանը, սակայն, ձեռնպահ մնաց ասել, թե որ քրգործի շրջանակներում է հարցաքննվել իր պաշտպանյալը։ Հարցրինք նաև՝ որքա՞ն է մնացել նա ԱԱԾ-ում, Մակինյանն ասաց՝ երկար չի տևել հարցաքննությունը։

Իսկ թե ինչու են հրավիրել Սերժ Սարգսյանին ԱԱԾ, առերեւույթ՝ իր հետ որեւէ կապ չունեցող քրեական գործով եւ ինչու հաղորդագրություն չեն տարածել, դա ավելի խոր վերլուծության թեմա է։ Մեզ հաջողվեց ճշտել, որ հարցաքննությունը իրականում հարգելի պատրվակ է եղել, որ Սերժ Սարգսյանն օրինական հիմունքներով մուտք գործի ԱԱԾ շենք։ Հարցաքննությունն իսկապես շատ կարճ է տեւել։ Իսկ այցելության իրական նպատակը եղել է այն, որ այդ կարճատեւ հարցաքննությունից հետո նրան իջեցրել են ԱԱԾ մեկուսարան՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա առանձնազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

ՔԿՀ մեր աղբյուրն ասում է, որ հանդիպումը բավականին երկար է տեւել՝ մոտ 4 ժամ։ Թե ինչ են խոսել երկու նախագահները, բնականաբար միայն իրենք գիտեն։ Մենք կարող ենք միայն ենթադրել, թե ինչ նպատակով կարող է կազմակերպված լինել այդ հանդիպումը եւ ինչ հետեւանքներ կարող է այն ունենալ։

Մի բան պարզ է, որ հանդիպման կազմակերպիչն ու հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ամենայն հավանականությամբ, հենց նրա խնդրանքով կամ առաջարկով է Սերժ Սարգսյանն այցելել ԱԱԾ։ Կարելի է ենթադրել, որ իշխանությունների անունից ինչ-որ առաջարկ անելու նպատակով։ 

Մանրամսները` սկզբնաղբյուր կայքում.

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը