Սայաթ Նովա փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքուկ սկսվեց: Ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին, այդ թվում բերման ենթարկեցին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին: Վերջին դիմադրում էր եւ վանկարկում. «Նիկոլ դավաճան»:
Նշենք, որ այսօր Երեւանի տարբեր հատվածներից քաղաքացիները «Արժանապատվության երթ» էին կազմակերպել դեպի Ֆրանսիայի հրապարակ:
