«Սարգսյանը խոստացավ 2 շաբաթում վերադարձնել հողերը. նոր իշխանությունը ևս ժամանակ էր խնդրել». Ալիև

«Սարգսյանը խոստացավ 2 շաբաթում վերադարձնել հողերը. նոր իշխանությունը ևս ժամանակ էր խնդրել». Ալիև

Միջազգային Ipress 2021-04-12 21:41:00 1437
nb_ICpEk.jpg

 iPress.am-Այսօր Բաքվում բացված ռազմավարի թանգարան-այգում պարգևատրման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարել է, թե դեռ 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ իրենք Հայաստանին շանս էին տվել: «Ջախջախիչ պարտությունից հետո խունտայի այնժամանակվա ղեկավար Սարգսյանը անձամբ է ինձ խոստացել վերադարձնել հողերը: Միևնույն ժամանակ, երբ ընթանում էին ապրիլյան մարտերը, նրանք գիշեր-ցերեկ զանգում էին Մոսկվա, Ռուսաստանի Գերագույն շտաբի ղեկավարին, աղերսում էին, թե բա՝ Ադրբեջանին ասեք, թող պատերազմը կանգնեցնի: Մենք կանգ առանք մի պայմանով, որ անհապաղ սկսվեն բանակցություններ, և դրանք սկսվեցին:

Պատերազմից մեկ ամիս անց Վիենայում կայացավ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպում: Իսկ ինչո՞ւ մինչ այդ նման մակարդակով հանդիպում չէր կայացել: Այնինչ հենց որ ապրիլին մենք հարվածեցինք հայերին, մայիսին նրանք հանդիպեցին: Հունիսին Ռուսաստանում կայացավ գագաթաժողով: Սարգսյանն ինձ խոստացավ, որ իրենց 2 շաբաթ է հարկավոր միայն հարցը լուծելու համար: «Խոստանում եմ, որ կլուծեմ այդ հարցը»,- ասաց նա: Ես ասացի՝ լավ, ու նա հեռացավ:

Դրանից հետո Երևանում կա՛մ իրենք կազմակերպեցին, կա՛մ էլ ինքնըստինքյան տեղի ունեցավ այդ միջադեպը՝ Ոստիկանական շենքի գրավումը (ՊՊԾ գնդի գրավումը-խմբ.): Այդ իրադարձությունների պատճառաբանությամբ Սարգսյանը հրաժարվեց կատարել իր խոստումը: Ու նորից մեզ խաբեցին: Ոչ միայն Սարգսյանը, այլև բոլորը:

2018-ին Նախիջևանի օպերացիայով, կրկին, մենք նրանց դաս տվեցինք, ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ իրենց վերջը վատ է լինելու, ոչնչանալու են: Բայց դա էլ նրանց խրատ չեղավ: Սարգսյանը իշխանությունից հեռացվեց: Հայաստանում նոր իշխանություն եկավ: Մի ամիս անց, հաջող օպերացիա անցկացնելով Նախիջևանի սահմանին՝ մենք գրավեցինք կարևոր ստրատեգիական դիրքեր և արդեն ամբողջովին վերահսկում էինք Ղարաբաղի ճանապարհը: Պատերազմի ընթացքում, հիմա դա գաղտնիք չէ, մենք գիտեինք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում: Մենք կարող էինք կտրել այդ ճամփան ցանկացած պահի, սակայն դրա անհրաժեշտությունը չկար: Բայց դա էլ դաս չեղավ, թեև այս նոր իշխանությունը ևս մեզնից ժամանակ խնդրեց»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը