Սամվել Բաբայանի կուսակցությունը դադարեցրել է «Ազատ հարենիք-ՔՄԴ»-ի հետ համագործակցության հուշագիրը

Սամվել Բաբայանի կուսակցությունը դադարեցրել է «Ազատ հարենիք-ՔՄԴ»-ի հետ համագործակցության հուշագիրը

Հասարակական Ipress 2020-11-16 19:20:00 780
cccc_bPx9h.jpg

«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը:

Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը:

Նա նաեւ հրապարակել է «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը, որում ասվում է.

«Հիմք ընդունելով Արցախում 2020թ. անցկացված համապետական ընտրությունների արդյունքում երկու քաղաքական միավորների ստացած առավելագույն քվեները և հանուն Արցախի անվտանգության և արցախցու սոցիալական պաշտպանվածության ու բարեկեցության՝ «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր:

Ս.թ. նոյեմբերի 9-ին «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ղեկավար, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, անտեսելով վերոնշյալ համագործակցության հուշագրի սկզբունքները, այն է՝ համաձայնեցված որոշումների քննարկում ու ընդունում, ինչպես նաև կոպտորեն խախտելով դրա ուղղություններից առնվազն երկրորդը, այն է՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորում, որը պետք է բխի արցախցու անվտանգության շահերից, կայացրել է միանձնյա որոշում՝ տալով իր՝ որպես ԱՀ նախագահի համաձայնությունը Արցախը հանձնելու ՀՀ իշխանությունների գործողություններին, որոնցով այևս կասկածի տակ է դրվել հայ ժողովրդի գոյությունը:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը»:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը