Ինքս եմ ոստիկանության մեքենաների կողքը հայտնվել այն պահին, երբ կառավարական կորտեժ էր անցնում. Սամվել Մարտիրոսյան

Ինքս եմ ոստիկանության մեքենաների կողքը հայտնվել այն պահին, երբ կառավարական կորտեժ էր անցնում. Սամվել Մարտիրոսյանը հղի կնոջը վրաերթի ենթարկելու պահին դեպքի վայրում է եղել Video

Հասարակական Ipress 2022-04-27 00:29:00 8139
samvel-martirosyan-vraert_Wq6x_.jpg

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոստիկանության մեքենան հղի կնոջ է հարվածել։ Երկու ժամ առաջ ինքս եմ ոստիկանության մեքենաների կողքը հայտնվել այն պահին, երբ կառավարական կորտեժ էր անցնում։ Կարող եմ մի բան ասել. ոստիկանները ոչ-ադեկվատ, վայրենի և հոգեկան խանգարում ունեցողի տպավորություն էին թողնում։ Ես չգիտեմ, դա ղեկավարության պարանոյայի, թե դաստիարակության և թրեյնինգների բացակայության հետեւանք է։ Բայց էս ոճով դեպքերը շատ կլինեն, եթե բան չփոխվի»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ ապրիլի 26-ին, «Դիմադրություն» շարժման քայլերթի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի է ենթարկել երիտասարդ աղջկա:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ նախնական տվյալներով՝ Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը