Սադրանք է նախապատրաստվում․ ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց

Սադրանք է նախապատրաստվում․ ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց

Միջազգային Ipress 2022-03-20 00:51:00 2916
rus-xaxapahner_85QwX.jpg

ՌԴ ՊՆ–ն հստակ տեղեկություն ունի, որ Ուկրաինայի անվտանգության ծառայություն աշխատակիցները Դնեպրոպետրովսկում ականապատել են №2 քաղաքային հիվանդանոցի մասնաշենքերից մեկը և ուզում են պայթեցնել այն, երբ ռուսական ցանկացած ինքնաթիռ անցնի քաղաքի վրայով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Մեր հավաստի տեղեկություններով` Ուկրաինայի անվտանգության ծառայություն աշխատակիցները Դնեպրոպետրովսկում տարհանելով անձնակազմն ու բուժառուներին, ականապատել են Նիգոյան փողոցում գտնվող №2 քաղաքային հիվանդանոցի մասնաշենքերից մեկը։ Շենքը նախատեսվում է պայթեցնել այն ժամանակ, երբ, ընդգծում եմ, ցանկացած ռուսական ինքնաթիռ անցնի Դնեպրոպետրովսկի վրայով»,– ասել է Կոնաշենկովը։

Գեներալն առաջին հերթին դիմել է Դնեպրոպետրովսկ ժամանած արևմտյան ԶԼՄ–ների ներկայացուցիչներին` ընդգծելով, որ ռուսական ավիացիան Դնեպրոպետրովսկում հիվանդանոցի և այլ շենքերի խոցման մարտական առաջադրանք չունի և չի ունեցել։ «Կիևի ազգայնական ռեժիմի` մեծ սադրանք իրականացնելու հարցում ձեզ օգտագործելու հերթական փորձը ձախողման է դատապարտված», – հավելել է գեներալը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։ Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը