Սա վատ հետևանքներ կունենա, և մենք նոր կորուստներ կարող ենք ունենալ. Հոխիկյան

Սա վատ հետևանքներ կունենա, և մենք նոր կորուստներ կարող ենք ունենալ. Հոխիկյան

Հասարակական Ipress 2021-05-07 23:01:00 897
knnn_5Bqrx.jpg

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը կարևոր մոնիտորինգ էր՝ հասկանալու, թե ինչ տրամադրություններ են Հայաստանի հանրության շրջանում Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսները մտածելու և խիստ մտահոգվելու կարիք ունեն։ 

Հայաստանում մեծ արագությամբ խորանում են հակառուսական տրամադրությունները։ Դրանք հիմնականում իրականացվում են ուղեղային կենտրոնների կողմից լավ մտածված տեխնոլոգիաներով ու կոնկրետ մարդկանց ջանքերով, բայց պակաս դեր չի խաղում ձնագնդի էֆեկտը, երբ հանրության մեջ ռուսական քաղաքականության դեմ տրամադրվողների թիվը մեծանում է ինքնըստինքյան։

Ռուսական աշխարհաքաղաքական վեկտորների և դրանց մեջ հայկական շահը զոհաբերելու մասին կխոսեմ մեկ ուրիշ անգամ։ Հիմա կարևոր է հասկանալ, թե ով է մեղավոր մեզանում Ռուսաստանի դեմ վատ տրամադրությունների համար։ 

Կարծում եմ՝ առաջին հերթին հենց ռուսական իշխանությունը։

ՌԴ որևէ դեսպան այդպես էլ չձերբազատվեց խորհրդային պաշտոնյայի բարդույթից և իր մեջ ուժ չգտավ դուրս գալ փողոց ու շփվել շարքային հայաստանցիների հետ։ Այնինչ ԱՄՆ կամ եվրոպական որևէ երկրի դեսպան մշտական ուղիղ կապի մեջ է մարդկանց հետ, գնում է մարզեր, նստում է բացօթյա սրճարաններում ու անիմաստ ժպտում անցորդներին։ Դա էլ է դիվանագիտություն, այլ կերպ՝ Public diplomacy (Ժողովրդական դիվանագիտություն)։

Պարզ է, իհարկե, որ դա արևմտյան պոպուլիզմ է, բայց չմոռանանք, որ ժամանակակից աշխարհում հենց պոպուլիստական գործոններն են մեծ դեր խաղում հանրությունների համակրանքը գրավելու համար։ Ոչինչ, որ դա ժամանակավոր է, ոչինչ, որ մեկանգամյա օգտագործման միջոց է, բայց ազդում է։ 

Բացի այդ, կարծում եմ, ՌԴ իշխանությունը պիտի դադարեցնի կայսերական բառապաշարի կիրառումը հայ ժողովրդի և Հայաստանի հետ շփվելիս։ Եթե մենք դաշնակիցներ ու բարեկամներ ենք, ապա պետք է խոսենք բարեկամաբար, հակառակ դեպքում Հայաստանը այնքան սահուն կանցնի արևմտյան գոտի, որ Կրեմլում, մեղմ ասած, անակնկալի կգան։

ՀՀ իշխանությունն էլ մի կողմից քծնում է ՌԴ-ին, բայց մյուս կողմից հանրային մակարդակում սերմանում է ռուսատյացություն։ Դա վատ հետևանքներ կունենա, և մենք նոր կորուստներ կարող ենք ունենալ։ Պետք է բանակցել և համապատասխանեցնել շահերը։

Չմոռանանք, սակայն, եթե Ռուսաստանը վերջնականապես զրկվեց Հայաստանից, հաջորդ պատերազմը լինելու է Չեչնիայում ու Հյուսիսային Կովկասի մյուս հանրապետություններում՝ Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Ռուսաստանի մասնատման համար։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը