Սա բարդ դիվանագիտական իրավիճակ է. Պոմպեոն՝ Մնացականյանի և Բայրամովի հետ հանդիպման մասին

Սա բարդ դիվանագիտական իրավիճակ է. Պոմպեոն՝ Մնացականյանի և Բայրամովի հետ հանդիպման մասին

Միջազգային Ipress 2020-10-21 20:43:00 1170
ko_NWlRP.jpg

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հաստատել է այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններ վարելու մտադրությունը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նպաստելու համար:

Չորեքշաբթի մամուլի բրիֆինգում ելույթ ունենալով՝ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ խորհրդակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին:

«Ձեր առաջին հարցն այն մասին էր, թե ինչի հույս ունեմ հասնել ուրբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմամբ: Դուք խոսել եք այն մասին, թե արդյոք մենք միջնորդելու ենք մեկ այլ հրադադարի ռեժիմի մշակման հարցում՝ ակնարկելով, որ հրադադարի նախկին պարտավորությունները չեն աշխատել», - ասել է  Պոմպեոն:

Ըստ նրա, խոսքն աշխարհում բարդ իրավիճակի մասին է:

«Սա բարդ դիվանագիտական իրավիճակ է: Մեր տեսակետը, ինչպես եվրոպական գրեթե բոլոր երկրների տեսակետը, շարունակում է մնալ այն, որ առաջ շարժվելու ճիշտ ճանապարհը հակամարտության դադարեցումն է, դեէսկալացիա ապահովելու անհրաժեշտությունը: Ոչ մի երկիր չպետք է միջամտի այս հակամարտությանը՝ կրակին յուղ լցնելով, չպետք է զենքի համակարգեր տրամադրի, աջակցի:

Եվ այդ ժամանակ, այդ փուլում, դիվանագիտական լուծումը բոլորի համար ընդունելի կլինի: Ես այս մասին կխոսեմ նրանց հետ (Բայրամով և Մնացականյան) ուրբաթ», - հավելել է Պոմպեոն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը