ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ թվեր. Ռուսաստանից Հայաստան մարդասիրական օգնություն չի եկել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ թվեր. Ռուսաստանից Հայաստան մարդասիրական օգնություն չի եկել

Հասարակական Ipress 2021-04-15 21:11:00 468
mmml_2EuMb.jpg

iPress.amԱրտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալներն աճել են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 2 մլն 750 հազար 600 դոլարի օգնություն: Նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացել է 2 մլն 313 հազար 200 դոլարի մարդասիրական օգնություն:

Աղբյուրը տեղեկացավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնության ձեռք մեկնել Հայաստանին: Նշենք, որ այդ թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 169 հազար դոլարի օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 173 հազար 900 դոլարի:

Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-փետրվարին Հայաստան եկել է 129 հազար 300 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա 2 ամիսներին Հայաստանը Շվեյցարիայից 10 հազար դոլարի մարդասիրական օգնություն է ստացել: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Շվեյցարիայից Հայաստան եկել է 84 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

Իսկ ԱՊՀ երկրներից Հայաստանը 0 դոլարի մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ ահա նախորդ տարվա հունվար-փետրվարին Ռուսսաստանից ՀՀ եկել է 5900 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Այս տարի՝ 0 դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ Չինաստանն է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին՝ 470 հազար 700 դոլարի չափով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՄՆ-ից նախորդ տարվա հունվար փետրվար ամիսներին ՀՀ ուղարկվել է 389 հազար դոլար, իսկ այս տարվա երկու ամիսներին՝ 757 հազար 500 դոլար մարդասիրական օգնություն:

Այս տարի եւս Հնդկաստանից Հայաստան մարդասիրական օգնություն է եկել. այս տարվա հունվար-փետրվարին ստացվել է 46 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` զգալի պակասել է: Ասել է թե՝ 2019 թվականից աշխարհում տարածված կորոնավիրուս վարակն իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ Հայաստան ստացվող մարդասիրական օգնության ծավալների վրա: Թեեւ ծավալները փոքր-ինչ ավելացել են, բայց կան երկրներ, որոնք նախորդ տարվա համեմատ զգալի նվազեցրել են Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները:

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը