Ռուսաստանը սպառնացել է

Ռուսաստանը սպառնացել է․ Նոր գրոհի նախերգանքը

Քաղաքական Ipress 2022-03-23 13:52:00 3978
hh-sahman_zku22.jpg

«Ես շատ կուզենայի լիներ մի հարթակ, որտեղ կարողանայինք քննարկել տարբեր հարցեր, եւ դրանք մնային ներհայաստանյան սահմաններում: Ցավոք սրտի, այդ հարթակը չկա, չի էլ կարող լինել: Ես կարող եմ ասել միայն այն բառերը, որոնք կարող եմ ասել, եւ չեն հանգեցնի այլ զարգացումների»․

Արցախի եւ այլ խնդիրների վերաբերյալ հարցերին Արարատ Միրզոյանի այս պատասխանը իշխանության դատապարտվածության, անգործունակության, սպառնալիքների ու պարտադրանքի տակ գործելու խոստովանություն է։ «Խաղաղ դարաշրջանի հայեցակարգը» դրա հետեւանքն է․ դժվար թե իշխող խմբակը չպատկերացներ դրա ողջ անհեթեթությունը։

«Խաղաղ դարաշրջանի հայեցակարգը» սեփական անկարողության, ռուս-թուրքական թշնամական տանդեմի պարտադրանքի եւ այդ տանդեմի առաջ պարտավորությունների խոստովանություն է։   Իր հերթին, Արցախում իրավիճակի լարմանը զուգահեռ Մոսկվան, դեսպան Կոպիրկինի բնորոշմամբ՝ Հայաստանում ռուսական ներկայության ակտորներին կրկին ոտքի է հանել՝ ավանդական մատնագրերով եւ ռուսական «հեղինակության» մորմոքներով ու փաստաբանությամբ։ Սովորաբար, մոսկովյան հրահանգավորմամբ նման ալիքները նախորդում են Հայաստանի դեմ հերթական ոճրագործությանը՝ դրանից մաքուր դուրս գալու եւ մեղքը բացառապես հայերի վրա դնելու համար։

Մոսկվան լուրջ ջանքեր է գործադրել՝ ձեւավորելով կուռ համակարգ խորհրդարանի ռուսահպատակ իշխանություն-«ընդդիմությունով», մամուլով ու փորձագետներով եւ ագենտուրայով՝ ռուս-թուրքական համաձայնությունների ծիրում։

Սա հայերին ու Հայաստանը մատաղացուի դերում պահելու ռուսական մեխանիզմն է՝ սեփական աստիճանական նահանջն անկորուստ իրականացնելու համար։ Սա էլ նոր չէ եւ 200 տարվա պատմություն ունի։ Միեւնույն ժամանակ, դա հայերին չի ազատում պատասխանատվությունից, եւ դա ներկայում առկա քաղաքական համակարգի մերժումն ու հեռացումն է։ Պարտադրանքի տակ գործող եւ արտաքին շահեր սպասարկող համակարգը ուղիղ սպառնալիք է Հայաստանի գոյությանը։

Պատահական չէ, որ նոյեմբերի 9-ից հետո խորհրդարանում այդպես էլ չընդունվեցին կարեւոր որոշումներ, չքննարկվեցին ներկայիս իրավիճակի պատճառ՝ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի ու Արցախի ճանաչման խնդիրները։ Արցախում ներկայում տեղի ունեցող իրադարձությունները նոր գրոհի նախերգանքն են․

Մոսկվայից կրկին սպառնացել են «եռակողմ հայտարարությամբ», որից հետո ՀՀ ԱԳՆ քաղկոմիսարն արել է իր խոստովանությունը, իսկ Բաքուն՝ փակել գազի խողովակը։ Ռուս-թուրքական խողովակը փակելու համար քիչ ժամանակ է մնացել։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/03/22/706093/ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը