Ռուսաստանը մերժում ստանալով, սաստկացրել է գրոհը Հայաստանի դեմ

Ռուսաստանը մերժում ստանալով, սաստկացրել է գրոհը Հայաստանի դեմ

Քաղաքական Ipress 2021-05-21 20:35:00 1443
fa_vS5r6.jpg

iPress.am - Պուտին-Ալիեւ երեկվա զրույցը եւ սահմանների դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ հայտարարության հրապարակված փաստաթուղթը վկայում են Հայաստանի դեմ գրոհը սաստկացնելու եւ գործընթացն արագացնելու Կրեմլի մտադրությունը:

Սահմանների դեմարկացիան չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ներկայում տեղի ունեցողը Լավրովի պլանի ընդլայնված կիրառումն է Հայաստանը «անվտանգության միջանցքներով» մասնատելու եւ ինքնիշխանությունը վերացնելու համար: Հայաստանի տարածք Մոսկվայի խրախուսանքով Բաքվի ներխուժումները ճշգրիտ համընկնում են այդ միջանցքներին:

Դեմարկացիան Մոսկվայից պարտադրվում է Բաքվի զինված նախաձեռնություններով եւ անկանոն պատերազմի այլ մեթոդներով, որոնք սաստկացել են Լավրովի Երեւան եւ Բաքու հայտնի այցերից հետո: Մոսկվան Բաքվին երաշխիքներ տվեց Հայաստանի կողմից զինված դիմադրության բացառման եւ սահմանների հարցը լուծելու վերաբերյալ: Ընդ որում, Պուտինի մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանի սահման չկա, եւ որ այն գծելու են Բաքվի հետ միասին:

Մոսկվան արագացնում է Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը միջազգային արձագանքներից հետո, երբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները, ինչպես նաեւ ռեգիոնալ տերություններ Իրանը եւ Հնդկաստանը հայտարարեցին Հայաստանի ինքնիշխանության եւ ամբողջականության աջակցության մասին: Իրանը ավելի հեռուն գնաց եւ բացահայտեց Հայաստանի հարավի զավթման ծրագրերի մասին, հայտարարելով, որ իրենց համար անընդունելի է նոր հարեւանն իրենց սահմանին:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը Մինսկի խմբում լեգիտիմացնելու Մոսկվայի փորձերը ձախողվեցին: Նույնն է նաեւ «միջանցքների պարագան»: Ռուսաստանի գործողություններն այսպիսով հայտարարվում են անօրինական, իսկ ավելի պարզ՝ ագրեսիա Հայաստանի դեմ: Ճիշտ է՝ առայժմ միջազգային հայտարարություններում հնչում է «Ադրբեջան» հասկացությունը, սակայն բոլորն էլ հասկանում են, որ Մոսկվան իր պլաններն իրականացնում է Բաքվի ձեռքով, եւ ինչ որ պահի կարող է այս մասին հայտարարվել ուղիղ:

Միջազգային մերժման պայմաններում, երբ Արցախի խնդրի «կարգավորումը» եւ Հայաստանի սահմանների փոփոխության հարցը «կոնսենսուս» չեն գտնում, մնում է եռակողմ ու երկկողմ պայմանագրերով դրա «լեգիտիմացման» փորձը, ինչն էլ պարտադրվում է Հայաստանին:

Ի՞նչ է անում Հայաստանը: Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե Հայաստանի տարածքի դեմ ոտնձգությունների պարագայում դեմարկացիա չի կարող լինել, եւ Հայաստանը չի բանակցում «միջանցքային տրամաբանությամբ»: Նույն շեշտադրումներով հայտարարություն տարածեց ՀՀ ԱԽ քարտուղարը, ասելով, որ ռուսական կողմից ստացվել է դեմարկացիա սկսելու առաջարկություն:

Ֆրանսիան Հայաստանին առաջարկել է հարցը տեղափոխել ՄԱԿ ԱԽ: Ռուսաստանը մեծացնում է ճնշումը դա թույլ չտալու համար, ըստ տեղեկությունների՝ այդ թվում ռազմական ներխուժման սպառնալիքով Հայաստանի հարավում: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ մեխանիզմները գործադրելու համար, ինչը մի կողմից նույնպես խնդիր է Ռուսաստանի համար՝ պայմանագրային պարտավորությունները որպես այդպիսին չեն կարող կատարվել, մյուս կողմից ՀԱՊԿ-ը կարող է կիրառվել հենց Հայաստանի դեմ վերոհիշյալ պլանի համատեքստում:

Դիմադրություն է պետք այս պլաններին, եւ այն արդեն ձեւավորվում ու ընդլայնվում է: Հայաստանի կառավարության անողնաշար դիրքորոշումներն ու քաղաքական դասի ռուսական հատվածի պահվածքը միայն արագացնում են Հայաստանի վերացման ընթացքը: Ռուսաստանն արդեն իր դեմքով է գործում, ինչ որ պահի դա պետք է տեղի ունենար, եւ կանգ չի առնելու:

Lragir.am

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը