«Ռուսաստանն իրավունք ունի միջամտելու հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ մի պայմանով». Բարանեց

«Ռուսաստանն իրավունք ունի միջամտելու հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ մի պայմանով». Բարանեց

Միջազգային Ipress 2020-09-29 01:58:00 7659
putin-2_rNRKn.jpeg

Վիկտոր Բարանեցի կարծիքով, դեռևս չկա այնպիսի հանճար, որն այժմ կարող է ելք գտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտային իրավիճակից: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռազմական մեկնաբանը նշել է միակ հնարավոր տարբերակը, երբ Մոսկվան կարող է միջամտել։ «Հարվածելու է ամբողջ ռուսական բանակը»,-ասել է նա։

«Այսօր աշխարհում չկա հանճար, չկա կազմակերպություն, չկա այնպիսի երկիր, չկա այնպիսի մարմին, որը կարող է առաջարկել Բաքվին և Երևանին հակամարտության լուծման այնպիսի ձև, որը ձեռնտու կլինի բոլորին»,- կարծում է Վիկտոր Բարանեցը:

Նա նշել է, որ այժմ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ՄԱԿ և ԵԱՀԿ մակարդակով, պետք է կոչ անել կողմերին՝ զենքերը գետնին գցել ու հեռանալ։ Եվ հերթական անգամ հայերին ու ադրբեջանցիներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։

«Մարդկությունը դեռ չի մշակել այդ հնագույն հակամարտության համար լուծման հնարավոր միջոց։ Ես ասում եմ՝ առաջնահերթը բանակցություններն են և ևս մեկ անգամ՝ բանակցությունները։ ՄԱԿ-ը, և Ռուսաստանը պետք է նետվեն ադրբեջանա-հայկական այդ խարույկի մեջ և խոհեմության սառը ջուր լցնեն թեʹ Բաքվի, թեʹ Երևանի վրա»,- ընդգծել է ռազմական մեկնաբանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանն իրավունք ունի միջամտելու այդ հակամարտությանը, քանի որ Հայաստանի դաշնակիցն է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն։ Բայց դա տեղի կունենա միայն մեկ պայմանով։

«Որոշ անգրագետներ, ևʹ քաղաքական գործիչներ, ևʹ գործընկերներ, ևʹ լրագրողներ կարծում են, որ եթե Ռուսաստանը Գյումրիում ռազմաբազա ունի, ուրեմն պետք է միանշանակ լինի Հայաստանի կողքին, ինչպես էլ իրադարձությունները զարգանան։ Դա հիմար տեսակետ է»,- ասել է Բարանեցը։
     Նա հիշեցրել է պայմանագրի նրբությունների մասին․ Համաձայնագրի համաձայն, Ռուսաստանը պետք է Հայաստանի կողմից հանդես գա միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն սկսի ոտնձգություն կատարել նրա տարածքային ամբողջականության նկատմամբ։
     «Իսկ դուք հիմա ինձ կասեք՝ այդպես է, Լեռնային Ղարաբաղը Հայաստանն է։ Ոչ, սիրելի ընկերներ, ոչ և կրկին ոչ: Ընդգծում եմ, եթե ադրբեջանցիները ներխուժում են Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստանն իրավունք չունի պաշտպանելու Հայաստանի դիրքորոշումը։ Իսկ եթե ադրբեջանցիները ներխուժեն Հայաստանի խաղաղ քաղաքներ ու գյուղեր, ապա այս դեպքում նրանց վրա կհարձակվի արդեն ոչ միայն Գյումրու 102-րդ ռազմակայանը, այլ նրանց կհարվածի ամբողջ ռուսական բանակը»,- համոզված է Վիկտոր Բարանեցը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը