ՀԱՊԿ-ը պայթեց. Ռուսաստանը թանկ է վճարելու Արցախում Հայաստանի դեմ պատերազմի համար

ՀԱՊԿ-ը պայթեց. Ռուսաստանը թանկ է վճարելու Արցախում Հայաստանի դեմ պատերազմի համար

Քաղաքական Ipress 2021-04-30 11:37:00 5649
hapk_pxZnM.png

iPress.am-Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքը: Հավաքի մեկնարկին ՀԱՊԿ անդամներ Տաջիկստանի եւ Ղրղըզստանի սահմանին ռազմական բախում է եղել, ղրղըզական հատուկ ջոկատը գրավել է տաջիկական սահմանապահ ուղեկալը։ Ղրղըզական գերատեսչությունը հայտնել էր, որ դա պատասխան է տաջիկ ուժայիններին, որոնք կրակ են բացել ղրղզական ուղեկալների ուղղությամբ։

Բախման արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Ռուս փորձագետներն ասում են, թե ՀԱՊԿ հավաքի օրը ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմական բախումն ուղղված է կազմակերպության վարկաբեկմանը, եւ ակնարկում են ինչ որ երրորդ ձեռքի դավադրությունն այդ բլոկի առաջատար Ռուսաստանի դեմ:

Հայաստանի դեմ Արցախում ահաբեկչական պատերազմում ՀԱՊԿ-ը ցուցադրաբար հրաժարվեց Հայաստանի հանդեպ իր պարտավորություններից, իսկ բլոկի անդամ երկրները անցյալ տարվա դեկտեմբերի 2-ի վեհաժողովում իրենց աջակցությունը հայտնեցին Բաքվին՝ շնորհավորելով «պատմական հաղթանակի» համար: ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ նախաձեռնեց պատերազմը Հայաստանի դեմ, ոչնչացնելով Արցախի կարգավիճակը, իր զորքերը տեղակայելով այնտեղ եւ Արցախը հայտարարելով «ադրբեջանի տարածք»:

Հայաստանի դեմ ցեղասպանական գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրների համար դարձան Ռուսաստանի կողմից դաշնակցին հանձնելու ցուցադրական օրինակ, իսկ ՀԱՊԿ-ը՝ իր անդամ երկրի ռազմա-քաղաքական հնարավորությունները սահմանափակող գործոն, շատ մեղմ ասած: Կենտրոնասիական շրջանը պայթյունավտանգ միջէթնիկ ու միջպետական հակասությունների կծիկ է: ՀԱՊԿ-ն ընդունակ չէ լուծել այդ խնդիրը, եւ այս տարիների հարաբերական կայունությունը պայմանավորված էր Աֆղանստանում ամերիկյան զորքի ներկայությամբ: Բայդենը հայտարարել է Աֆղանստանից զորքը դուրս բերելու, միեւնույն ժամանակ Հարավային Կովկասում ռուս-թուրքական «նոր կարգը» չընդունելու մասին, որն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության վերացմանը:

Ռուսաստանում արդեն անթաքույց մտահոգություններ են հնչում այս կապակցությամբ, քանի որ Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումն իր հետեւանքներն է ունենալու Կենտրոնական Ասիայում եւ այդտեղից՝ Ռուսաստանում իրավիճակի լարման վրա:

Ռուսաստանը նահանջեց Ուկրաինայից Հարավային Կովկասի «ֆրոնտը» պահելու համար, քանի որ ներկայիս վիճակում ի վիճակի չէ մի քանի ճակատով պատերազմելուն: Կենտրոնական Ասիայի հնարավոր լարումը սակայն ռուսներին կանգնեցնելու է անհաղթահարելի բարդությունների առաջ: Ռուսաստանը թանկ է վճարելու Արցախում Հայաստանի դեմ պատերազմի համար:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/30/638379/  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը