Կիևում պայթյուն է որոտացել հեռուստաաշտարակի մոտ, հայտնում է ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։ Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնը հայտնում է, որ հարվածը հասցվել է հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող Դորոհոժիչի թաղամասին։
Զոհերի մասին տեղեկություն դեռ չի ստացվել։ Նշվում է, որ հեռուստաալիքները որոշ ժամանակ չեն աշխատի, իսկ հեռուտաաշտարակը կանգուն է մնացել։
