iPress.am-«Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է՝ Ադրբեջանին իր կողմը քաշելու համար»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Նրա խոսքով՝ մեր տարածքները Ադրբեջանին նվիրելով՝ Ռուսաստանը պարզապես ցանկանում է ամբողջությամբ վերահսկողություն հաստատել Հարավային Կովկասում: «Ճիշտ նույն բանը տեղի է ունեցել պատերազմի ժամանակ»,-հավելել է Սամվել Բաբայանը:
