ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն Ղարաբաղի հարցը. ինչ փոփոխություններ են սպասվում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն Ղարաբաղի հարցը. ինչ փոփոխություններ են սպասվում

Միջազգային Ipress 2020-12-26 19:26:00 849
nf_k8kCe.jpg

Ռուսաստանը և Թուրքիան առաջիկա օրերին կրկին քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հարցը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուչօղլուն դեկտեմբերի 29-ին Մեկնելու է Սոչի, որտեղ հանդիպելու է ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Հաղորդագրության համաձայն, քննարկվելու են երկկողմ հարաբերություններ, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Լրատվամիջոցները նշում են, որ Սոչիի հանդիպման ուշադրության կենտրոնում է լինելու Ղարաբաղը:

Լավրովը և Չավուշօղլուն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնության կատարման ընթացքը, շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերը նվազեցնելու և կողմերին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա, ուշադրության կենտրոնում է լինելու ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունների մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը, գրում է թուրքական մամուլը:

Ավելի վաղ ռուս-թուրքական կենտրոնի մասին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել էր, որ թուրքական պատվիրակությունն արդեն գտնվում է Ադրբեջանում, և շուտով, երբ ավարտվի կենտրոնի կառուցումը, ռուս գործընկերների հետ կսկսեն կատարել իրենց պարտականությունը: Թուրքիայի խորհրդարանը թույլատրություն էր տվել մեկ տարի ժամկետով զինվորականներ ուղարկել Ադրբեջան:

Ռուսաստանի խաղաղապահների համար Պետդումայի հատուկ թույլտվություն պետք չէր, և նրանք շտապ տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի խաղաղապահները Ղարաբաղում հիմա տեղակայվել են 5 տարով` հետագայում ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը