Ռուսաստանը օտարերկրացիներին կոչ է անում

Ռուսաստանը օտարերկրացիներին կոչ է անում

Քաղաքական Ipress 2021-08-23 21:22:00 894
putin_IVB47.jpg

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին մինչև սեպտեմբերի 30-ը կարգավորել իրենց օրինական կարգավիճակը:

«Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետեւանքների հաղթահարման ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին» ՌԴ նախագահի հունիսի 15-ի հրամանագրով»» օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնություն մինչեւ 2020 թվականի մարտի 15-ը, եւ նրանք, ովքեր 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ չունեն Ռուսաստանի Դաշնությունում մնալու օրինական հիմքեր, հնարավորություն է տրվում դիմում ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններին՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը իրավական իրավիճակի կարգավորման վերաբերյալ:

Հոկտեմբերի 1-ից դադարելու է գործել սույն հրամանագրով սահմանված՝ միգրացիոն օրենսդրության խախտմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանից հարկադիր հեռացման վերաբերյալ միջոցների կիրառման ժամանակավոր արգելքը, իսկ հետագայում` մուտքի արգելքի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում մնալու (բնակության) անցանկալիության, երկիր մուտք գործելը չթույլտրելու, ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման որոշումները:

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը, հրամանագրի վերոնշյալ նորմերի ժամկետի ավարտին մոտ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն կենտրոններում եւ տարածքային մարմիններում հերթերից խուսափելու համար օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց խորհուրդ է տալիս փաստաթղթերը ստանալու համար դիմել նախապես, ինչպես նաեւ այցելել ավելի պակաս ծանրաբեռնված ժամերին՝ կեսօրից հետո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը