ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսական բանակը «ձգտում է Կիևը գրավել և առաջընթաց է գրանցում այդ հարցում։ Այս մասին, TASS-ի հաղորդմամբ, երկուշաբթի օրը MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։
«Մեր գնահատականները չեն փոխվել: Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինը, զինվորականները ցանկանում են գրավել Կիևը, և նրանք շարունակում են առաջընթաց գրանցել», - պնդել է նա: