ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կատակներն ավարտվել են, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև սարսափելի կռիվ է լինելու և արդեն պարզ է, կռիվն այս տարի է լինելու». Սոլովյով

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կատակներն ավարտվել են, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև սարսափելի կռիվ է լինելու և արդեն պարզ է, կռիվն այս տարի է լինելու». Սոլովյով

Միջազգային Ipress 2021-01-12 20:02:00 1110
bvv_kAzR_.jpeg

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո կարող է «սարսափելի կռիվ» սկսվել Ամերիկայի ու Ռուսաստանի միջև: Նման կանխատեսում է արել ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովևը YouTube-ի «Соловьев  LIVE» ալիքի եթերում, որտեղ նա իրավիճակը քննարկել է քաղաքագետ, արևելագետ Եվգենի Սատանովսկիի հետ:

Հեռուստահաղորդավարը վստահ է, որ ամերիկյան նոր իշխանությունները կենտրոնանալու են Ռուսաստանի սահմանների շուրջ լարվածության գոտիներ ստեղծելու վրա: Առաջին հերթին, ըստ Սոլովյովի, ԱՄՆ-ն կսկսի հակառուսական աշխատանքներ իրականացնել Կենտրոնական Ասիայում: Դրա համար Պետդեպարտամենտում արդեն ստեղծվում է  հատուկ ուղղություն:



«Նրանք չեն պատրաստվում  ներքին գործերով զբաղվել: Հասկանալի է, որ կատակներն ավարտվել են, և այժմ սարսափելի կռիվ է լինելու, միևնույն ժամանակ պարզ է, որ  կռիվն այս տարի է լինելու»,-նշել է Սոլովյովը:

Սոլովյովը նաև կարծում է, որ գալիք 2021 թվականին աշխարհը կկանգնի ավելի մեծ խնդիրների առաջ, քան 2020-ին: Լրագրողն իր կարծիքը բացատրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի խոսքերով, որը նախկինում հայտարարել էր, որ իրավիճակը գնալով թեժանում է և հետագայում էլ ավելի է վատանալու:

Սոլովյովի զրուցակից Եվգենի Սատանովսկին կիսել է զրուցակցի կարծիքը`իր հերթին ավելացնելով, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները լիովին վարկաբեկում են ժողովրդավարության գաղափարը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը