«Փաշինյանն այլ ելք չունի». Ռուսական պարբերականի անդրադարձը

«Փաշինյանն այլ ելք չունի». Ռուսական պարբերականի անդրադարձը

Քաղաքական Ipress 2021-10-06 01:45:00 1101
nikol-pashinyan_8EnSh.jpg

Ռուսական gazeta.ru պարբերականի հրապարակման մեջ մեկնաբան Վլադիմիր Կուլագինը գրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հույս ունեն բանակցություններ վարել սահմանների շուրջ իրավիճակի կարգավորման թեմայով:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու ցանկության մասին: Gazeta.ru-ի հարցմանը մասնակից փորձագետների կարծիքով՝ Երևանն այլ ելք չունի, քան թշնամու հետ բանակցելը: Այլ եղանակով պարզապես հնարավոր չի լինի անվտանգություն երաշխավորել: Հակառակ դեպքում երկրին կսպառնան նոր ներքին ցնցումներ»,- գրել է Կուլագինը:

Հաջորդիվ հոդվածագիրը գրում է այդ հանդիպման նախադրյալների ու այն ազդակների մասին, որոնք ստացվում են թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմերից: Ապա նշել է, որ հատկանշական է, որ հոկտեմբերի 4-6-ը ՌԴ պաշտոնական այցով ժամանում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Կուլագինի խոսքով՝ իր զրուցակիցները կարծում են, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն անպայման կսկսվեն, և ամենաբարձր մակարդակով հանդիպումները բացառված չեն:

«Այսպես, հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ենթադրել է, որ միջնորդների միջոցով կողմերի միջև երկխոսություն հաստատելու անդրկուլիսային գործընթացն արդեն ակտիվորեն թափ է հավաքում»,- գրել է հոդվածագիրը:

Մեջբերելով հայ քաղաքագետի խոսքերը՝ նա նկատել է, որ երկու կողմերն էլ շտապելու իրենց պատճառներն ունեն:

«Ադրբեջանն ուզում է առավելագույնս սեղմ ժամկետներում մոնետիզացնել իր անցած տարվա հաջողությունն ու Հայաստանի տարածքով կոմունիկացիաներից օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև խաղաղության պայմանագիր ստանալ, անցկացնել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա: Փաշինյանի կառավարությունն էլ իր հերթին շտապում է իրականացնել Բաքվի պահանջները, որպեսզի ինքն էլ հնարավորություն ստանա օգտվել ադրբեջանական կոմունիկացիաներից: Բացի դրանից, Թուրքիայի պահանջներից մեկն էլ հենց այդ է, որպեսզի կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները»,- ասել է քաղաքագետը:

Երևանում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողի հետ զրույցում ասել է, որ Երևանի ու Բաքվի օրակարգում թեպետ շատ հարցեր կան, նրանց դիրքորոշումները գրեթե ոչ մի հարցում չեն համընկնում: Փորձագետի կարծիքով՝ Բաքուն ճնշման շատ լծակներ ունի, ինչը վատացնում է Հայաստանի դիրքերը: Վերլուծաբանը կարծում է, որ թեպետ 100 տոկոսանոց վստահություն չկա, երկու երկրների առաջնորդների հանդիպումը լրիվ իրատեսական է:

«Հայաստանը քիչ ռեսուրսներ ունի՝ բանակցությունների սեղանի շուրջ իր շահերը պաշտպանելու համար, բայց պարտվողական քայլերի գնալը, որոնք հասարակությունը կարող է ընդունել՝ որպես աղետալի, վտանգավոր է ցանկացած առաջնորդի համար: Փաշինյանի համար մանևրելու դաշտը շատ փոքր է, բայց այն կա»,- կարծում է փորձագետը:

Այս տեսակետի հետ համաձայն է նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովը:

«Փաշինյանը ստիպված է ցանկացած միջոցով նստել բանակցությունների սեղանի շուրջ թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմի: Բայց եթե նոր լուրջ զիջումներ կլինեն, ապա Փաշինյանին չեն ների նաև Ղարաբաղի կորուստը… Եվ եթե չապահովվի ներկայիս սահմանների անվտանգությունը, Փաշինյանի տակի աթոռն առավել մեծ թափով կերերա: Բացի դրանից, նոր արտաքին քաղաքական պարտությունները Փաշինյանի դեմ համախմբվելու բոլոր չբավականացնող խաղաքարտերը կտան ընդդիմադիրներին»,- ներքաղաքական գործոնի մասին է հիշեցնում փորձագետը:

Միևնույն ժամանակ, Մուխանովի կարծիքով, Բաքուն հանդես է գալիս ուժի դիրքերից, որպես պատերազմում հաղթող կողմ, և դրա համար էլ կշարունակի թելադրել իր պայմանները:

«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտ այլևս չկա: Երևանի համար դա այդպես չէ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին ու այնտեղ ապրող հայ ազգաբնակչության անվտանգությանը, անգամ, եթե այնտեղ հիմա 100 000-ից քիչ բնակչություն կա: Բաքուն կշարունակի ճնշում գործադրել Երևանի համար Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»,- վստահ է Մուխանովը:

Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանին, որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավորի, ձեռնտու է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությունը:

«Անկասկած, Ռուսաստանը դա ուզում է: Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղի ունեցող ուղիղ շփումները հենց ՌԴ-ի և այլ 3-րդ կողմերի միջոցով են ընթանում: Բոլոր արտաքին ուժերին, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, պետք են տարածաշրջանում հանգստությունն ու կայունությունը»,- եզրակացնում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ միայն այդ ուղիղ հանդիպման փաստը կցնցի հայ հասարակությանը, սակայն հավանաբար ամեն ինչ կավարտվի փողոցային ակցիաներով:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ եթե հայ հասարակությունն ու քաղաքական էլիտան մաքսիմալ անկեղծ լինեին, նրանք կընդունեին, որ Հայաստանը գործող իշխանության ձեռքով արդեն վերածվել է «Հարավկովկասյան Սիրիայի»:

«Ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում բախվում են մի կողմից՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Իրանի շահերը: Եվ այնտեղ, և այստեղ գտնվում են այլ երկրների զորքեր, իսկ առաջնորդը չի վերահսկում ողջ տարածքը»,- զուգահեռներ է անցկացնում քաղաքագետը՝ նշելով, որ հայկական պետականության համար կարող է կործանարար լինել Փաշինյանի այն հույսը, թե հետագա իրադարձությունների խաղաղ զարգացումը հնարավոր է բացառապես Ռուսաստանի և Իրանի ուժերի միջոցով:

Վադիմ Մուխանովն էլ հիշեցնում է, որ սեպտեմբերի վերջին Ալիևը ռուս խաղաղապահների նկատմամբ է պրետենզիաներ ներկայացրել այն բանի համար, որ օտարերկրացիներ են ներթափանցում իբր թե Ադրբեջանի տարածք: Բայց այդ ժամանակ ընդհանուր առմամբ նա դրական է գնահատել ռուս խաղաղապահ կոնտինգենտի աշխատանքը:

«Հիմա երաշխիքներ չկան, որ 5 տարի անց նրանք պատրաստ կլինեն երկարաձգել Ղարաբաղում խաղաղապահների մանդատի ժամանակը: Իսկ առանց այդ գործոնի Հայաստանի համար իրավիճակը, իհարկե, կփոխվի ամբողջովին, դեպի վատը, բնականաբար»,- պոտենցիալ ռիսկի մասին է խոսում ռուս փորձագետը:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն