Սու-34 ռուսական կործանիչի օդային հարվածի արդյունքում զոհվել են 47 թուրք զինծառայողներ. ՖՈՏՈ

Սու-34 ռուսական կործանիչի օդային հարվածի արդյունքում զոհվել են 47 թուրք զինծառայողներ. ՖՈՏՈ

Միջազգային Ipress 2021-03-05 21:29:00 11640
ykk_J5cgP.jpg

iPress.amՌուսական օդուժի Սու-34 կործանիչի օդային հարվածը ռուս, սիրիացի և թուրք զինվորականների՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին բախումների ժամանակ հանգեցրել է 47 թուրք զինծառայողների զոհվելուն:

Այս մասին տեղեկացնում է avia.pro կայքը:

Վերջիններիս ներկայությունը սիրիական տարածքներում կատեգորիկ կերպով հերքվում էր, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ սոսկ տուժողների առկայության մասին: Սակայն այսօրվա դրությամբ հայտնի է արդեն 47 զինվորականների զոհվելու մասին, ովքեր հրթիռակոծման տակ են հայտնվել թուրք ջիհադիստների հետ միասին:

Ներկայացված կադրերում կարելի է տեսնել ռուսական օդուժի՝ հրթիռային հարվածի հասցման պահն այն շենքին, որտեղ գտնվում էին մի քանի տասնյակ թուրք զինվորականներ և Թուրքիայի հովանավորության տակ գտնվող ջիհադիստներ:

Նկարահանումն իրականացվել է անմիջականորեն թուրք զինվորականների կողմից և, ըստ ամենայնի, հենց հրթիռակոծման ամենասկզբից թուրքական բանակը գտնվել է խուճապի մեջ:

Թուրքական կողմը գերադասում է չմեկնաբանել իր զինծառայողների՝ ահաբեկիչների դիրքերում գտնվելու փաստը, առավել ևս, որ 47 զինծառայողների զոհվելու մեջ մեղավոր է ինքը՝ Անկարան, ով հայտարարել էր այն մասին, որ թուրքական ուժերը բացակայում են այդ շրջանում, ինչից հետո էլ ռուսական կողմը սկսել է հասցնել զանգվածային օդային հարվածներ:

Այսօրվա դրությամբ իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում շարունակում է բարդ մնալ, և մասնագետների գնահատականներով՝ ռուս-սիրիական համատեղ ռազմական օպերացիան կարող է սկսվել այստեղ մոտակա ամիսներին:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը