Ռուսական նահանջից հետո սահմռկեցուցիչ պատկերներ են բացվում

Ռուսական նահանջից հետո սահմռկեցուցիչ պատկերներ են բացվում Video

Միջազգային Ipress 2022-04-03 14:30:00 1950
rusakan-nahanj_DGCXq.jpg

Lragrir.amՀամաշխարհային մամուլը եւ իրավապաշտպան կազմակերպությունները լուսանկարներ եւ վկայություններ են հրապարակում Կիեւի հյուսիս-արեւելյան Բուչա քաղաքից, որը երեկ ուկրաինական բանակն ազատագրել է ռուսներից։ Պատկերներն ու վկայություններն իսկապես սահմռկեցուցիչ են։ Human Rights Watch-ը հայտարարել է, որ ռազմական հանցագործությունների ապացույցներ է հավաքել։

Բուչայի փողոցներում տասնյակ դիակներ են հայտնաբերվել, որոնց ենթադրաբար գնդակահարել են ռուս զինվորականները հեռանալուց առաջ։ Քաղաքում ընդհանուր առմամբ 300 խաղաղ բնակիչ է սպանվել, որոնց հուղարկավորել են եղբայրական գերեզմաններում։

Նման իրավիճակի մասին է հաղորդվում նաեւ այլ քաղաքներում, որոնք հայտնվել են ռուսական օկուպացիայի տակ։ Բնակչության թալանի, բռնությունների, դեպորտացիայի տեղեկությունները ստուգվում են։ Ուկրաինայում բլից-կրիգի տապալումից ու խոշոր կորուստներից հետո ռուսական բանակն անցել է քաղաքների, քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծմանը, որոնց զոհ են գնացել հազարավոր բնակիչներ, այդ թվում՝ 150-ից ավելի երեխաներ։ Փախստականների թիվն անցնում է 4 միլիոնից։ Մի շարք քաղաքներ գրեթե հողին են հավասարացվել։

Ռուսական բանակի գործողությունները հիշեցնում են Հայաստանի դեմ 100 տարի շարունակ գործված ոճիրը, այդ թվում՝ ռազմական պլանավորման առումով։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանը գործում է ուղիղ, իր դեմքով, Հայաստանի դեմ՝ պրոքսի թուրքերի միջոցով։ Նմանությունը գալիս է դրանից, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ ռազմական արշավի պատմական-քաղաքական նույն հիմքից։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը