Ռուսական «Кинжал» գերձայնային հրթիռը, որը առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է Ուկրաինայում, գործանականում հնարավոր չէ կանգնեցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Հիշեցնենք, որ ռուսական զինուժը «Кинжал» հրթիռով հարվածել էր «Точка-У»-ի հավաքման համար անհրաժեշտ բաղադրամասերի ստորգետնյա պահեստին, որը գտնվում էր Իվանովո-Ֆրանկովսկի մարզում։ Շնորհիվ արագության եւ գերբարձր կինետիկ էներգիայի, հրթիռի մարտական մասը խոցել էր լեռնային պաշտպանված տարածքում գտնվող պահեստը։
«Այն ունի նույնպիսի մարտագլխիկ, ինչպիսին մնացյալ հրթիռներն են։ Մեծ տարբերություն չկա, բացի նրանից, որ այս հրթիռը կանգնեցնել հնարավոր չէ»,- բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է ԱՄՆ նախագահը։
