iPress.am-Ռուսական 1-ին ալիքը բացառիկ ռեպորտաժ է ցուցադրել Ուկրաինայի պատերազմական գոտուց։ Ռեպորտաժը կատարվել է Գոստոմելի ռազմական օդանավակայանից։ Ռուսական կողմը պնդում է, որ օդանավակայանն իրենց վերահսկողության տակ է։
Ուկրաինական կողմն էլ իր հերթին պնդում է, որ օդանավակայանը չի հանձնվել, և այնտեղ մարտեր են։ Օդանավակայանի կարգավիճակի մասին անկախ աղբյուրներից ոչ մի հաստատում չկա։
