Թող կարդան բոլոր հայերը. Այս տարբերակն է որ շուտով դրվելու է ռուս-թուրքական ալյանսի դիմաց

Թող կարդան բոլոր հայերը. Այս տարբերակն է որ շուտով դրվելու է ռուս-թուրքական ալյանսի դիմաց

Միջազգային Ipress 2020-12-25 14:28:00 9969
rus-turqakan-alyans_RRZRc.jpg

ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքների գնահատման առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամաներ դեկտեմբերի սկզբին, բայց դա դեռ տեղի չի ունեցել:

«Ես չէի ասի, որ խոչընդոտներ կան»,- ասել է Դյուժարիկը: Մանրամասները դեռ մշակվում են»: «Ինչպես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտությունից տուժած բոլոր տարածաշրջանների հումանիտար կարիքները,- ընդգծել է նա:

-ՄԱԿի հումանիտար հարցերի համակարգման և մյուս վարչությունների մեր գործընկերները աշխատում են ներգրավված բոլոր կողմերի հետ՝ մարդասիրական կարիքների անկախ գնահատում կատարելու համար»:   Նա կոչ է արել «բոլոր կողմերին համագործակցել ՄԱԿ-ի հետ առաքելության շուտափույթ ուղարկմանը նպաստելու համար»:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ՄԱԿ-ն այժմ ուսումնասիրում է Արցախի անկախության ճանաչման հարցը և այդ պատճառով էլ առաքելություն է ուղարկում իրավիճակը տեղում գնահատելու համար. «Այդպիսի հարց մտավ միջազգային քաղաքական օրակարգ։ Եվրոպական մի շարք երկրներ՝ Ֆրանսիան, Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները, արդեն անդրադարձել են այդ հարցին, և բավականին մեծ շարժում կա Եվրոպայում տեղական ինքնակառավարման մակարդակով՝ Արցախի Հանրապետության ճանաչման օրակարգով։ Այժմ ՄԱԿ-ն իր օրակարգում այդ հարցն ունի, ու դա է պատճառը որ սեփական առաքելությունն է այնտեղ ուղարկում՝ անկախ ռուսական զորքի այնտեղ գտնվելու առկայությունից»,- «Առաջին լրատվական»—ի հետ զրույցում ասաց նա։

  Հարցին՝ Ռուսաստանը դրան որևէ կերպ չի՞ խոչընդոտի, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ, Ռուսաստանը ոչ մի կերպ ոչ մի բանի չի կարող խոչընդոտել։ Արցախի Հանրապետության ճանաչումը, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, Շուշիի, Հադրութի ու Շահումյանի շրջանի դեօկուպացիան հնարավորություն է տալու տարածաշրջանում հասնելու կայուն խաղաղության։ Միայն այդպես է հնարավոր հասնել երկարատև ու կայուն խաղաղության»։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Ռուսաստանն Ադրբեջանի հետ գործարք ունի, որով պետք է սպասարկի նոյեմբերի 9-ի որոշումը Արցախի տարածքի բաժանման հետ կապված. «Այդ տրամաբանության մեջ, իհարկե, ՌԴ արտգործնախարարը բացասական է գնահատում աշխարհի այն քննադատությունը, որն այսօր համատարած ներկայացված է առաջատար ԶԼՄ-ներում առաջատար վերլուծաբանների կողմից։ Իհարկե, Ռուսաստանը դժգոհ է, որ եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները կոշտ դիրքորոշում ունեն։ Ռուսաստանը հանդիպեց անհաղթահարելի պատնեշի։

Դեկտեմբերի 2-ին իրենք ուզում էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիր կնքվեր հակամարտությունը դադարեցնելու մասին՝ այս սկզբունքներով, որով իրենք նոյեմբերի 9-ին որոշեցին։ Սակայն դա տեղի չունեցավ,որովհետև Ֆրանսիան սպառնաց, որ այդ դեպքում կճանաչի Արցախի անկախությունը։  

Դա Ռուսաստանին կանգնեցրեց այն փաստի առաջ, որ եթե Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, նույն ճակատագիրը կարող է ունենալ Նորմանդական քառյակը, այսինքն՝ Ֆրանսիան ու Գերմանիան դուրս կգան Ուկրաինայի հետ կապված բանակցային գործընթացից։ Ռուսաստանը կարող է այստեղ էլ բախվել մի սցենարի, որ ուժի կիրառման միջոցով վիճելի հարցեր կարգավորվեն։

Այս ամենը Ռուսաստանին ստիպեց հետ կանգնել, ու դեկտեմբերի 3-ին ստիպված եղան համատեղ հայտարարություն անել ՌԴ արտգործնախարարը, Ֆրանսիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ առ այն, որ համապարփակ խաղաղության պայմանագիրը Արցախի հարցով պետք է կնքվի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ու այն պետք է պարունակի հայտնի Մադրիդյան սկզբունքների էլեմենտները»։

Ղուկասյանը փոխանցեց, որ այդպիսով Ադրբեջանին պարտադրվում է դուրս բերել զորքերը, այդ տարածքում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր,Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և համաձայնի, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ու համաձայնի տարածք տրամադրել միջանցքի համար, որը Արցախը կկապի Հայաստանի հետ.   «Այդ պայմանները կատարելուց հետո կստեղծվեն նաև պայմաններ փախստականների վերադարձի համար։ Այս պայմաններն են դրված Ադրբեջանի առջև, որը եթե նա չկատարի, ապա հակամարտությունը կլինի ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի հետ։ Թուրքիան այսօր կանգնած է պատժամիջոցների առջև։

Եվրամիությունն արդեն որոշեց այդ պատժամիջոցներին ընթացք տալ։ ԱՄՆ-ում այժմ քննարկվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, Ռուսաստանը նույնպես միջազգային ճնշման տակ է։ Ադրբեջանի և անձնապես Իլհամ Ալիևի հետ դեռ հետաքրքիր բաներ կկատարվեն։

Նա իր համար արդեն տեղ է ռեզերվացրել միջազգային քրեական դատարանում՝ ինչպես դա նշված էր Բելգիայի խորհրդարանի հայտարարության մեջ»։ 

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13560

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 423

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»