Ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդեցություն ունենալ անսպասելի իրադարձությունները. ռուս փորձագետը գնահատել է Փաշինյանի հաղթելու հավանականությունը

Ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդեցություն ունենալ անսպասելի իրադարձությունները. ռուս փորձագետը գնահատել է Փաշինյանի հաղթելու հավանականությունը

Միջազգային Ipress 2021-04-26 18:59:00 273
njj_NlJVB.jpg

iPress.amՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար, «Վալդայ» քննարկումների ակումբի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը կարծիք է հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ամենայն հավանականությամբ, կհաղթի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում:

«Եթե արտասովոր ոչինչ չպատահի, ապա, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը, ոչ այնքան վստահ, ինչպես նախորդ ընտրություններում, սակայն կհաղթի»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ընդգծել է Պրիտչինը:



«Նա միայն ձևականորեն է հրաժարական ներկայացնում վարչապետի պաշտոնից, քանի որ նա վերահսկում է օրենսդիր և գործադիր իշխանությունները»,- նշել է փորձագետը:

Նրա խոսքով՝ մրցակիցների դեմ Փաշինյանի առավելությունններից մեկը փողոցային ակցիաներ մոբիլիզացնելու և «փողոցի» հետ երկխոսություն վարելու կարողությունն է:

Սակայն վերլուծաբանը կարծում է, որ ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդեցություն ունենալ անսպասելի իրադարձությունները, որոնք կարող են ի հայտ գալ ինչպես Հայաստանի ներքին իրավիճակում, այնպես էլ հայ-ադրբեջանական ուղղությամբ: «Իրավիճակը բավականին լարված է: Բաքուն նույնպես բավականին կոշտ հայտարարություններ է անում, և այստեղ չի կարելի ասել, որ իրավիճակը կայուն է»,- եզրափակել է մասնագետը:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը