Ռուս-իրանական սկանդալ Բայդենի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին

Ռուս-իրանական սկանդալ Բայդենի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին

Քաղաքական Ipress 2021-04-28 20:16:00 645
mlooo_x9yVQ.jpg

iPress.am-Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հարցազրույցի որոշ հատվածների արտահոսք, որտեղ նա բողոքում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միջամտում է այլ պետությունների հետ երկրի հարաբերություններին։  Նա քննադատում է անցած տարի սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիին այն բանի համար, որ վերջինս Մոսկվայի հետ համատեղ փորձել է սաբոտաժի ենթարկել միջուկային գործարքն Արևմուտքի հետ։

Սկանդալը բռնկվեց Վիեննայում իրանական միջուկային գործարքի շուրջ ապրիլին վերսկսված բանակցությունների ֆոնին։ Բանակցությունները կարող են ավարտվել Իրանի դեմ պատժամիջոցների վերացմամբ և Վաշինգտոնի ու Թեհրանի մերձեցմամբ։ Արդյոք արտահոսքը պայմանավորված է նրանով, որ Իրանը կրկին զգացել է համաձայնագիրը տապալելու փորձեր:

Իրանի ԱԳ նախարարի 3 ժամանոց հարցազրույցի ձայնագրությունը հայտնվել է Iran International հեռուստաալիքի խմբագրությունում։ Ձայնագրության կրկնօրինակը կա նաև BBC պարսկական ծառայության մոտ։ Զարիֆը այդ հարցազրույցը տվել է մարտին, բայց պետք է եթեր դուրս գար այն բանից հետո, երբ նախագահ Հասան Ռոհանին կհեռանար իշխանությունից հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրութուններից հետո։

Զարիֆի խոսքով, 2015 թվականին Սուլեյմանի հետ բանակցությունները նախաձեռել է Մոսկվան, որի նպատակն էր խափանել այդ օրերին Իրանի հետ կնքված միջուկային գործարքը։ «Ռուսաստանը ցանկանում էր ոչնչացնել Իրանի ԱԳ նախարարության ձեռքբերումները», ասում է նախարարը։ Այդ պատճառով Զարիֆը ստիպված էր դիմել «կոպիտ ու ոչ դիվանագիտական լեզվի» Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցներում:

Մոսկվայի հետ հարաբերությունների և ատոմային գործարքի մասին խոսելիս, Զարիֆը հիշեցնում է լուսանկարը, որը արվել է փաստաթուղթը ստորագրելուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ։ Նկարում չկա Ռուսաստանի ներկայացուցիչը։ Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորումը չի համապատասխանում Ռուսաստանի շահերի, այդ պատճառով միջուկային գործարքը նրան ձեռնտու չէր, ասում է Զարիֆը։

Հատկանշական է, որ արտահոսքը տեղի ունեցավ այն օրը, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այդ օրը Իրանում կայացել են միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը պաշտոնական ԶԼՄ-ներում անվանվել է հենց ցեղասպանություն:

Դրանից մի քանի օր առաջ Իրանի հետ սահմանակից Հայաստանի Սյունիքի մարզում միաժամանակ գտնվում էին Հայաստանի նախագահը, վարչապետը, ինչպես նաև ԱՄՆ դեսպանը։ Երեւանում կայացավ Հայաստան-Հունաստան-Իրան-Վրաստան-Բուլղարիա հնգակողմ հանդիպումը, որտեղ քննարկվել է Հյուսիս-հարավ Պարսից ծոց – Սև ծով միջանցքի գործարկման հարցը: Թուրքիան և Ռուսաստանը  դրան փորձում են հակադրել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ռուս-թուրքական միջանցքը:

Աղբյուրը՝ Lragir.am

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը