«Ես այնպիսի մարդկանց եմ ծնկի իջեցրել՝ իմ հաղթանակով, բայց այսօր իմ հարազատ երկրում ինձ ծնկի են իջեցնում մեր ոստիկանները». Ռոման Ամոյանը խոսել է

«Ես այնպիսի մարդկանց եմ ծնկի իջեցրել՝ իմ հաղթանակով, բայց այսօր իմ հարազատ երկրում ինձ ծնկի են իջեցնում մեր ոստիկանները». Ռոման Ամոյանը խոսել է

Հասարակական Ipress 2020-06-17 13:27:00 3666
Հետևեք մեզ՝ Telegram-ում
roman_UuNEh.jpg

Այսօր Ազգային ժողովի մոտից ոստիկանությունը ուժի գործադրմամբ բերման ենթարկեց Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանին:

Նա ԱԺ շենքի առջև վաղ առավոտից իր զորակցությունն էր հայտնում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:

168.am-ի հետ զրույցում Ռոման Ամոյանն ասաց, որ թեթև վնասվածք ունի, բայց դա իրեն չի անհանգստացնում, ինքն ավելի շատ վրդովված է իր նկատմամբ կիրառված բռնությունից.

«Ցավալի է, որ մեր նման մարդկանց նկատմամբ կիրառում են, պետության ղեկավարները նման բաների են գնում: Ցավալի է, որ կարող են այն մարդկանց գետնով տալ, ոքվեր բարձրացրել են հայոց եռագույնը, բոլոր երկրներում բարձր պահել հայի պատիվը: Ես ինձ շատ վատ եմ զգում, որ աշխարհում ինչքան ընկերներ ունեմ, բոլոր երկրներից զանգում են, իրենց էջերում գրում են, նրանք տեսնում են, որ մեր երկրի վարչապետը պրոպագանդում է, թե բռնի ուժով բան չեն անում, դատապարտում է բռնի ուժը, բայց, ցավոք, այսօր ով իր անձնական կարծիքն ունի, որը եթե չի համընկնում իրենց կարծիքին, ազգի դավաճան են սարքում, չգիտեմ՝ ինչ պիտակ են կպցնում, ամենամեծ ցավը դա է: Չառանձնացնեմ, երևի ինքներդ գիտեք՝ ֆիլմի վերաբերյալ աղմուկ եղավ, ինձ թվում է՝ պետք է այդպես սեռափոխ լինենք, որ մեզ տեղ տան: Դա է դարձել մեր այսօրվա երկրի վիճակը»,- ասաց Եվրոպայի չեմպիոնը:

Նա նշեց, որ այսքան տարի ինչ արել է՝ արել է ազգի համար, Հայաստանի ճանաչման համար, ոչ թե երկրի նախագահների կամ վարչապետի համար. «Ես իմ եռագույնը տարբեր երկրներում հպարտությամբ եմ ծածանել: Ես այնպիսի մարդկանց եմ ծնկի իջեցրել՝ իմ հաղթանակով, բայց այսօր իմ հարազատ երկրում ինձ ծնկի են իջեցնում մեր ոստիկանները, դրանից շատ վատ եմ զգում, թե չէ՝ վնասվածնքերից, բերման ենթարկելուց չեմ նեղվում, նրանից եմ նեղվում, որ ամբողջ աշխարհը տեսավ ու դատապարտում է այդ բռնությունը»:

Ռոման Ամոյանն ասաց, որ Ոստիկանության բաժնում իրեն ճանաչել են և իրենց շատ վատ զգացել, որ հանրահայտ մարզիկին նման կերպ բերման են ենթարկել. «Նրանք ուղղակի չգիտեին ինչ ասել: Երկար չեն պահել, բայց հարցը դա չէ, հարցը երևույթն է, որը կատարեցին»:

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ էր գնացել Ազգային ժողովի մոտ:

«Գագիկ Ծառուկյանը մեր Oլիմպիական կոմիտեի նախագահն է, ես իմ պարտքն եմ համարել, ես իմ կարծիքն ունեմ՝ որպես ՀՀ քաղաքացի: Ես նրա ավանդը սպորտի մեջ չեմ կարող չգնահատել, որովհետև իր օրոք մեր սպորտը զարգացել է՝ թռիչքային զարգացում է ունեցել: Իր օրոք մենք տվել ենք աշխարհի չեմպիոններ, օլիմիպիական չեմպիոններ: Այդ մարդը քի՞չ լումա ունի մեր Հայաստանի սպորտի, էլ չեմ ասում՝ մյուս ոլորտների մեջ: Ես որպես մարզիկ, որպես Ռոման Ամոյան իմ աջակցությունն եմ հայտնել, գնացել՝ կանգնել եմ այնտեղ: Ես նրա ավանդը երբեք չեմ մոռանա և չեմ ուրանա, որովհետև ինքը շատ բաներ է արել սպորտի համար: Եթե ես մի բան սխալ եմ համարում, իրավունք ունեմ չէ՞ արտահայտվել:

Ժողովրդին չի կարելի բաժանել, այսպես արդեն թշնամանք է սերմանվում: Ես ոչ քաղաքականությամբ զբաղվել եմ, ոչ զբաղվում եմ, ոչ էլ ուզում եմ զբաղվել, ոչ էլ քաղաքագետ եմ, ուղղակի ես` որպես մարզիկ, այնտեղ կանգնած էի, կարող էին հարգանքով մոտենալ, բայց առանց խոսելու թևերս ոլորեն, ասեն՝ սրան տարեք… մեր ոստիկաններն են, չէ՞, կարող են քաղաքավարի մոտենալ: Թե՞ ասել են՝ վախեցրեք. մենք վախեցող տեսակ չենք: Մեր երկրի իմիջի վրա նման բաները լավ չեն անդրադառնում: Չի կարելի նման բան անել: Մեր ղեկավարությունը այլ բան էր խոստանում, լրիվ այլ բան արեց: Ես լավ չեմ վերաբերվում այս ամենին»,- ի պատասխան ասաց նա:

Մարզիկը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են իրեն. «Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ աջակիցներին, իմ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են, ինձ գնահատում են, շնորհակալ եմ բոլորիցդ: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես ուզենայի ուժ գործադրեի՝ ինչ կլիներ, ուղղակի ես իմ ուժը դրսում չեմ օգտագործում, մնացածը դուք կադրերում կարող եք տեսնել»:

Поделиться
Класс
Send
img9073_Zl3BU.jpeg

Հարազատից փոխանցած գումարից քաղաքացիները պետք է հարկ վճարեն

img7983_iQ3Mg.jpeg

Փետրվարի 1-ից տրանսպորտով երթևեկելիս վճարելու եմ 100 դրամ, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին վճարել նույն կերպ․ Արսեն Նիկողոսյան

jur-chi-linelu-2_Mqtlx.jpg

Մի քանի ժամ ջուր չի լինելու

um-e-hakacucvac-mandariny_5xea2.jpg

Ինչ կլինի, եթե գիշերը մանդարին ուտեք

spasvum-e-dzyun_t2ZVE.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

grigor-iskandaryan__bHy0.jpg

«Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի Opel-ներով համբալներ» արտահայտության համար»․ Գրիգոր Իսկանդարյան

ernest-hhovhannisyany-bajanvel-e_EZF91.jpg

«Այո, մենք բաժանվել ենք». Էռնեստ Հովհաննիսյան

karapy-grkkum-e-kamaorin_uUkT9.jpg

Անապայում կարապը գրկել է իրեն փրկած կամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

dolarrubli_H_8IR.jpg

Ինչ փոխարժեքներ ունեն դոլարն ու ռուբլին այս պահին

qaxaqacin-tankacman-masin_jfXCy.jpg

Վարորդը ասեց, որ չեք վճարել՝ իջե’ք. քաղաքացին՝ տրանսպորտի թանկացման մասին

gazprom-armenian-zgushanum-e_c3vdG.jpg

Վճարման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 17-ն է․ «Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է

xoshor-avtovtar__kA5I.jpg

Խոշոր ավտովթար Երևանում՝ 5 մեքենայի մասնակցությամբ

Հասարակական 124326

Կարևոր լուր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հասարակական 87330

«Այլանդակ, ժողովրդի աչքից ընկար». Տեսեք`ինչ են գրել Կարեն Հովհաննիսյանի կնոջը

Հասարակական 75066

Աշխատավարձերը կբարձրանան նշված ոլորտներում

Իրադարձային 74097

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է․ ՖՈՏՈ

Life 72201

Հուզմունքս այնքան շատ է. Անդրեն բացառիկ հրապարակում է արել բաժանման լուրերից հետո

Քաղաքական 59826

«Ա՛յ համբալ, Օպել եմ քշում ու գյուղացի եմ»․ Աղասի Կարապետյան

Տնտեսական 56901

Կտրամադրվի աջակցություն․ նշված են շահառու ընտանիքները և գումարի չափը

Հասարակական 54108

Անդրեն ու Անի Օհանյանը բաժանվել են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները

Հասարակական 51960

Ինչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

Life 44391

Ինչ երգ է նվիրել «օրենքով գող» Արսեն Երևանսկին իր սիրելիին