iPress.am- Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին սահմանային վիճելի հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով ու պատրաստ է աջակցել բանակցությունների գործընթացին:
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի ու ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարի միջև հեռախոսազրույցից հետո։
