Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխաիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Այս մասին հայտնում է RBC-ն:
Վարչապետն ինքնամեկուսացել է և այդ մասին հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Աղբյուրի տեղեկություններով՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Ադրեյ Բելոուսովը։ Комсомольская правда-ն էլ փոխանցում է, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը ցանկացել է վարչապետին շուտափույթ ապաքինում և խնդրել Միշուստինին, որ զանգահարի իրեն հիվանդանոցից։