ՌԴ քաղաքացուն մահացած են հայտնաբերել Անկարայում

ՌԴ քաղաքացուն մահացած են հայտնաբերել Անկարայում

Միջազգային Ipress 2020-12-07 20:16:00 453
brin_WH6jf.jpg

Ռուսաստանի քաղաքացի Վերա Չիկարևային մահացած են հայտնաբերել թուրքական մայրաքաղաքի Չանկայա թաղամասում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական ոստիկանությանը:

Նախաքննությունը պարզել է, որ մահվան պատճառ կարող էր դառնալ անզգուշաբար ընկնելը: Նշվում է, որ կինը, գտնվելով ոգելից խմչքի ազդեցության տակ, բարձրացել է մահճակալից, կորցրել հավասարակշռությունն ու ընկնելիս գլխով հարվածել մարմարե պատուհանագոգին:

Քննիչներն ուսումնասիրել են տան արտաքին տարածքի վերահսկման տեսախցիկների տեսագրությունները, որտեղ բնակվելիս է եղել 35-ամյա ռուս կինը: Ըստ տեսագրության կադրերի՝ Չիկարևան բնակարան է մտել նոյեմբերի 30-ին և այդ օրվանից չի հեռացել այնտեղից: Նրան այցելողներ ևս չեն եղել: Մուտքի դուռը փակված է եղել ներսից:   

Ներկա պահին սպանության վարկած չի դիտարկվում: Սակայն կատարվածում քրեական հետքի առկայության մասին պարզ կդառնա կնոջ մարմնի դատաբժշկական փորձաքննության ավարտին: 

Թուրքական Sabah պարբերականի հաղորդմամբ՝ Չիկարևան երկու ամիս առաջ ապահարզանի դիմում էր ներկայացրել՝ ցանկանալով ամուսնալուծվել 41-ամյա Սալիհ Գ-ից, որը Թուրքիայի քաղաքացի է: Ըստ դիմումի՝ ամուսինը նրա նկատմամբ բռնություն էր կիրառում և սպառնում էր վրեժ լուծել: Աղբյուրը նաև լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում էին բռնության հետքերը կնոջ մարմնի և դեմքի վրա: Թուրքիայի քաղաքացուն կանչել են հարցաքննության:

Նշվում է, որ տանը ստուգումներ կատարելիս ոստիկանները մեծ քանակությամբ ոգելից խմիչքի շշեր են հայտնաբերել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը