Եթե ՀՀ քաղաքացին նաև ՌԴ քաղաքացի է, ապա Ռուսաստանում ենթակա է զորակոչի. Ինչ է սպասվում նրանց, որոնք լքել են ՌԴ-ը

Եթե ՀՀ քաղաքացին նաև ՌԴ քաղաքացի է, ապա Ռուսաստանում ենթակա է զորակոչի. Ինչ է սպասվում նրանց, որոնք լքել են ՌԴ-ը Video

Հասարակական Ipress 2022-04-01 21:58:00 9138
putin-zorakoch-rd_826_T.jpg

1in.am- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչի մասին։ Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ զինված ուժեր կզորակոչվի 134,5 հազար մարդ։ Այն վերաբերում է 18-27 տարեկաններին:

Այս առնչությամբ, Ռուսաստանի հայ փաստաբանների ԱՐՄՌՈՍՍ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա վերաբերում է նաև այն ՀՀ քաղաքացիներին, որոնք ունեն նաև ՌԴ քաղաքացիություն:

«Ռուսաստանի օրենսդրությունն այնպիսին է, որ եթե անձը ունի երկքաղաքացիություն, Ռուսաստանը նրան ընդունում է որպես ՌԴ քաղաքացի: Այստեղ կա մի ուրիշ բան, եթե քաղաքացին ունի ապացույցներ, որ արդեն ծառայել է մյուս պետությունում, դա հաշվի է առնվում: Իսկ եթե չունի այդպիսի փաստաթղթեր, ուրեմն նա համարվում է զորակոչիկ, պարտավոր է Ռուսաստանում կանգնել հաշվառման զինկոմիսարիատում: Նա ճանաչվում է որպես լիարժեք զորակոչիկ: Խոսքը 18-27 տարեկանների մասին է:

Կան, իհարկե, բացառություններ, երբ չեն զորակոչվում՝ կապված առողջության կամ որոշակի մասնագիտություն ունենալու հետ: Բայց ընդհանուր կարգն այն է, որ այդ 134 հազար հոգին ճանաչված են որպես զորակոչին համապատասխանող»,-ասաց Ռուբեն Կիրակոսյանը: Նա դժվարացավ նշել թե, որքան են կազմում զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները:

Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց վերաբերում է այս զորակոչը, սակայն նրանք լքել են Ռուսաստանը և հիմա գտնվում են Հայաստանում կամ մեկ այլ երկրում, Կիրակոսյանն ասաց. «Եթե նրանք մտնում են զորակոչի տարիքային խմբի մեջ, նրանք ևս պարտավոր են մասնակցել զորակոչին: Եթե չներկայանան, դա կարող է իրավական հետևանքներ թողնել: Եթե նրանք հաշվառման են կանգնած զինկոմիսարիատում, Ռուսաստանում մշտական գրանցում ունեն և փոխում են իրենց բնակավայրը, պարտավոր են տեղեկացնել զինկոմիսարիատին»:

Նա նաև տեղեկացրեց, որ ՌԴ կառավարությունը վերջերս քննարկում էր պարտադիր զինծառայության հետ կապված արտոնություններից օգտվողների ցանկում ընդգրկել նաև IT ոլորտի աշխատողներին. «Այնպես որ այս պահին Հայաստանում գտնվող անձանցից շատերը կարող են արդեն այդ արտոնությունն ունենալ: Ուղղակի պետք է ամեն մեկն իր համար ուսումնասիրի և հասկանա իր կարգավիճակը»:

Դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմից հետո շատերը փորձեցին իրենց որդիներին ՌԴ քաղաքացի դարձնել, որ ազատվել ՀՀ-ում զինծառայությունից, բայց հիմա կարող են հայտնվել ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմում, Ռուբեն Կիրակոսյանն արձագանքեց. «Այնտեղ մասնակցում են ոչ թե զորակոչիկները, այլ պայմանագրայինները: Բայց որ նրանց շարքերում կան հայեր, դա փաստ է, շատերը նույնիսկ շքանշաններ են ստացել»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը