ՌԴ–ից Փաշինյանին հասցված ապտակը տեղ հասավ․ հիմա նա ընդունում է, որ ժամանակին սուտ տեղեկություններ է տարածել «Հարավկովկասյան երկաթուղու» մասին․ Գագիկ Համբարյան

ՌԴ–ից Փաշինյանին հասցված ապտակը տեղ հասավ․ հիմա նա ընդունում է, որ ժամանակին սուտ տեղեկություններ է տարածել «Հարավկովկասյան երկաթուղու» մասին․ Գագիկ Համբարյան

Քաղաքական Ipress 2020-09-06 02:20:00 723
pashinyan_wU-u-.png

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է  Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարության միջև ստորագրված փաստաթղթին՝ ուղղված «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանը։ Քաղաքագետը գրել էլ, որ Ռուսաստանից նիկոլ Փաշինյանին հասցված ապտակը տեղ հասավ։ Գրառումը՝ ստորև։

«Հայաստանի իշխանությունները կրկին ինքնախայտառակվեցին... Օրերս Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարության միջև ստորագրվեց «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն անվանումով փաստաթուղթը, որի մասին մամլո հաղորդագրություններ են տարածել ՀՀ և ՌԴ համապատասխան պրոֆիլային նախարարությունները, որոնք ընդունել են ընկերության գործունեության անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները....

Ստուգվել է 2008 թ–ին կնքված կոնցեսիոն պայմանագրի գործողության ողջ ընթացքը... Հաստատվել է նաև ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը և կողմերի պահանջների բացակայությունը... Այսինքն, Նիկոլը հետքայլ է անում և փաստացի ընդունում, որ զրպարտել է «Հարավկովկասյան երկաթուղիներին», որին ժամանակին մեղադրում էր 60 միլիոն դոլարի չարաշահման մեջ...

Մոսկվայում շատ երկար ժամանակ նստած նայում էին, թե իրեն շատ հզոր երևակայող Նիկոլն ինչպես է մասկի շոուներ կազմակերպում և ՌԴ-ի հաշվին դիվիդենտներ հավաքում, որ հետո շռնդալից ապտակով տեղը դնեին նրան...

2020 թ-ի ապրիլի վերջին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունները, բացահայտ իր դժգոհությունն էր հայտնել Հայաստանի տարածքում գործող ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ Նիկոլի իշխանության վերաբերմունքից, մասնավորապես ասելով. «Տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսվել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ, կկարգավորվեն` առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին» ... Ստացվում է, որ Ռուսաստանից Նիկոլին հասցված «Հարավկովկասյան երկաթուղային» ապտակը տեղ հասավ ... Նիկոլը շատ լավ հասկացավ Լավրովի մեսիջները և հիմա արդեն ընդունում է, որ ժամանակին կեղծ ու սուտ տեղեկություններ է տարածել այդ ընկերության մասին ... Ցավալի է, որ հարազատ հասարակությանը հզոր և ինքնիշխան ներկայացող Նիկոլն իր հերթական անհեռատես և անտրամաբանական քայլի հետևանքով մեր դաշնակցի մոտ խայտառակեց ոչ միայն իրեն, որ տարրական ստախոս է, այլև Հայաստանի դիրքերն այդպիսով թուլացրեց...

Հ.Գ. Իշխանությունն ամեն գնով պահելու և սեփական սխալները քավելու համար Նիկոլը պատրաստ է ավելի ռուսամետ քայլերի, քան Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը...»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը