ՌԴ-ն նախազգուշացնում է Ալիևին

ՌԴ-ն նախազգուշացնում է Ալիևին

Քաղաքական Ipress 2022-03-27 22:14:00 8073
shoygu_A-q9a.jpg

Բացի այն, որ Ադրբեջանը փորձում է օգտվել ՌԴ-Արևմուտք պատերազմից ու գլոբալ խառնաշփոթից, հնարավոր է, որ Ուկրաինան և այլ երկրներ, դիվանագիտական խողովակներով, համոզում են Ադրբեջանին` ՌԴ դեմ հարավկովկասյան ճակատ բացել:

Չի բացառվում, որ նույն աշխատանքը տարվում է նաև միջինասիական տարածաշրջանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Այդ մասին գրեցին նաև թելեգրամյան ալիքները` մեջբերելով Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի խոսքերը:

Վերջինս հայտարարել է, որ ՌԴ դեմ պայքարում օգտակար կլինի ՌԴ շահերի այլ գոտիներում լրացուցիչ ճակատներ բացելը, որպես օրինակ բերելով Արցախում ստեղծված իրավիճակը:

Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը կարելի է դիտարկել որպես նախազգուշացում Ադրբեջանին: Իսկ Ադրբեջանի ՊՆ պատասխան հայտարարությունը` որպես ՌԴ-ին հակադրվելու փորձ: Թե որքանո՞վ է Ալիևը պատրաստ ՌԴ դեմ թաթախվել աշխարհաքաղաքական այս բարդ թնջուկի մեջ` դժվար է ասել:

Բայց որ նման քայլով հնչեցվելու է Ադրբեջանի վերջին զանգը` չի բացառվում: Հատկապես, որ 44-օրյա պատերազմի պլանավորված «հաղթանակի»-ով Ալիևը կորցրել է իրականության զգացումը: Ադրբեջանն Ուկրաինա չէ: Այն ընդամենը 9 միլիոնանոց հավաքածու է, որի բնակչությունը կռվել իմացող 45 միլիոնանոց ուկրաինացիները չեն: Ադրբեջանի ամբողջ տնտեսությունը բաղկացած է Բաքվի շրջակայքում գտնվող, հինգ նավթա-գազային հանքահորերից և մեկ խողովակաշարից: Իսկ միակ խոշոր քաղաքը` 1,2 միլիոնանոց Բաքուն է: 6 գերճշգրիտ հարված և ամեն բան վերջացած է:

Թուրքիան իհարկե մեծ բոնուս է Ադրբեջանի համար, բայց այստեղ զսպող մեխանիզմներն ավելանալու են Իրանի և Չինաստանի տեսքով: Իզուր է Ալիևը բախտը փորձում: Իրենց հագով հողատու և անինքնասեր իշխանությունը` միայն Հայաստանում է:

Հ.Գ. Մենք նաև չենք մոռացել, թե Նիկոլի բարձրաստիճան թայֆայից ովքեր էին ժամանակին խոսում, որ Հայաստանը չպետք է հարվածի Ադրբեջանի նավթամուղին: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը