ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ալիևի` Հայաստանի հասցեին հնչեցրած սպառնալից հայտարարություններին

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ալիևի` Հայաստանի հասցեին հնչեցրած սպառնալից հայտարարություններին

Քաղաքական Ipress 2021-12-12 01:24:00 1485
aliev-rd_oG_4x.jpg

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են դանդաղեցնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Այսպես է նա լրագրողների խնդրանքով մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, որով նա Հայաստանին կոչ էր արել «նշել Զանգեզուրի միջանցքի բացման ժամկետները»։

«Պետք է ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են դանդաղեցնել ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը և կարող են հանգեցնել հակամարտության էսկալացիայի և իրավիճակի սրման», - ասել է նա։

Մեկնաբանելով ադրբեջանցի զինվորականների կողմից Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի խաղաղ բնակչի սպանությունը՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ և խաղաղապահ ջանքերի համալիր ձեռնարկող երկիր, ամեն ինչ անում է իրավիճակը կայունացնելու համար։ Նրա կարծիքով` հնարավոր չէ երաշխավորել միջադեպերի իսպառ բացակայությունը, քանի որ խոսքը երկարատև հակամարտության մասին է։ Բայց այսպես թե այնպես, ամեն ինչ պետք է անել, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում չսրվի։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը