ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար․ նոր փոփոխություններ՝ մարտի 1-ից

ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար․ նոր փոփոխություններ՝ մարտի 1-ից

Հասարակական Ipress 2022-03-03 14:42:00 1602
hayeri-mutqy-rd_VL0Ud.jpg

2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված միգրացիոն պահանջներում որոշակի մեղմացումներ են եղել: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը տեղեկացրեց, որ այդ մեղմացումներն ուժի մեջ են մտել մարտի 1-ից: Դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ՌԴ-ում անցնել բժշկական հավաստագրում, ոստիկանությունում հանձնել մատնահետք, անցնել լուսանկարահանում:

Պահանջներում կատարվել է երեք ուղղությամբ մեղմացում, երեքն էլ վերաբերում են բժշկական հավաստագրին: Ի՞նչ է իրենից ենթադրում բժշկական հավաստագրումը: Որտե՞ղ կարող են քաղաքացիներն անցնել բժշկական ստուգումը և ի՞նչ մեղմացումների մասին է խոսքը: Իրինա Դավթյանը նշեց, որ ՌԴ մուտք գործելիս անհրաժեշտ է անցնել երկու խումբ բժշկական հետազոտություն: Մեկը օրգանիզմում թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի առկայությունը բացահայտելու նպատակով նախատեսված հետազոտությունն է:

«Դա արվում է այն նպատակով, որ հնարավոր լինի բացահայտել, թե արդյոք տվյալ քաղաքացին օգտագործում է թմրանյութեր, հոգեմետ նյութեր: Հաջորդ հետազոտությունը վերաբերում է ինֆեկցիոն հիվանդություններին՝ թոքախտ, բորոտություն, սիֆիլիս, ՄԻԱՎ: Ասեմ, որ մինչ մեղմացումները ցանկի մեջ ներառված էր COVID-ի հետազոտությունը ևս, սակայն նոր հրամանով մարտի 1-ից այդ թեստը հանձնելու պահանջ չկա»,-ասաց Իրինա Դավթյանը: Հաջորդ մեղմացումը վերաբերում է հոգեմետ նյութերի, թմրանյութերի օգտագործումը բացահայտելու նպատակով հետազոտության ենթարկվող անձանց տարիքային փոփոխությանը:

Մինչ մեղմացումը նման հետազոտություն պետք է անցնեին 6 տարեկանից բարձր բոլոր անձինք: Նոր փոփոխությամբ տարիքային շեմը բարձրացվել է և արդեն այդ հետազոտությունը պետք է անցնեն 13 տարեկանից բարձր անձինք: Երրորդ մեղմացումն այն է, որ սկզբում սահմանված էր, որ այդ բժշկական տեղեկանքներն ուժի մեջ պետք է լինեին երեք ամիս, սակայն ժամկետը երկարաձգվել է, այժմ ուժի մեջ է լինելու մեկ տարի:

Ո՞ր դեպքերում է միգրացիոն պահանջները տարածվում ՌԴ մուտք գործող անձանց վրա: Նրանք, որոնք մեկնում են աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում նշել են աշխատանք նպատակը, պետք է անցնեն այդ ընթացակարգերը ՌԴ մուտք գործելու օրվանից հաշված 30 օրացույցային օրվա ընթացքում: 90 օրից ավելի ժամկետով, բայց ոչ աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործողները՝ աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամներ, ուսանողներ կամ այլ նպատակով 90 օրից ավել մնացողներ, պետք է անցնեն ընթացակարգերը 90 օրացույցային օրվա ընթացքում՝ ՌԴ մուտքի օրվանից հաշված: Ո՞ր դեպքերում ընթացակարգերն անցնել չի պահանջվում:

Կարճաժամկետ՝ մինչև 90 օր ժամկետով, ՌԴ մեկնողներից՝ մասնավոր, գործնական այց, բուժում, այս ընթացակարգերն անցնել չի պահանջվում: ՌԴ-ում բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП) և բնակության թույլտվություն (Вид на жительство) ունեցող քաղաքացիների վրա այս գործընթացներով անցնելու պարտավորությունը չի տարածվում:

Պահանջները պարտադիր չեն նաև մինչև 6 տարեկան երեխաների, միջազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձանց, ՌԴ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը