ՌԴ դեսպանությունը խնդրում է, որ «Հրապարակ» օրաթերթը համոզիչ ապացույցներ տրամադրի

ՌԴ դեսպանությունը խնդրում է, որ «Հրապարակ» օրաթերթը համոզիչ ապացույցներ տրամադրի

Հասարակական Ipress 2021-01-21 21:13:00 438
nft_59LCf.jpg

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը «Հրապարակ» օրաթերթից խնդրում է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հասցեին հնչած մեղադրանքների համոզիչ ապացույցներ տրամադրել կամ պաշտոնական հերքում հրապարակել։

Դեսպանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան  իր էջում։

Նշենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածում գրել էր. «Իշխանամերձ շրջանակներում փսփսում են, որ վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա։ Հիմա Հայաստանի ընդդիմադիր ուժերը որոշակի դժգոհություն ունեն Փաշինյանի «կյանքը երկարաձգող» ռուսական պաշտոնական օղակներից և մասնավորապես Հայաստանում ՌԴ դեսպանից»։

Հոդվածում նշվում էր, թե ՀՀ–ում ՌԴ դեսպանը սերտ կապերի մեջ է հայաստանյան մի շարք կուսակցությունների հետ և անգամ հովանավորում է դրանցից մի քանիսին, խրախուսում է արտահերթ ընտրությունների անցկացումը, որի կազմակերպիչը գործող իշխանությունն է լինելու։

ՌԴ դեսպանությունը շեշտում է, որ միշտ բաց է զանգվածային լրատվության միջոցների հետ փոխգործակցության համար, ինչի հաստատումը կարող են ծառայել ինչպես դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարության, այնպես էլ դրա աշխատակիցների բազմաթիվ մեկնաբանությունները, հարցազրույցները և մամուլի ասուլիսները:

«Հունվարի 21-ին «Հրապարակ» ինտերնետային կայքում հրապարակված «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածը զրպարտչական հերյուրանքներ է պարունակում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հասցեին։ Հոդվածում շարադրված տեղեկատվության համոզիչ ապացույցների առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել մեզ դրանք: Հակառակ դեպքում պահանջում ենք հրապարակել պաշտոնական հերքումը։ Այլապես, համագործակցության մասին ոչ մի խոսք չի կարող լինել»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ դեսպանատունը վստահեցնում է, որ իրենք միշտ պատրաստ են աշխատել նրանց հետ, ովքեր իրենց մասնագիտական գործունեության մեջ առաջնորդվում են օբյեկտիվ, ազնիվ, անկողմնակալ լրագրության սկզբունքներով, լիարժեք պատասխանատվություն են ցուցաբերում տեղեկատվությունը մշակելիս և ստուգում են հրապարակվող նյութերի հավաստիությունը:

 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն