Պաշտոնական. ՌԴ–ն ժամանակավորապես դադարեցնում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը

Պաշտոնական. ՌԴ–ն ժամանակավորապես դադարեցնում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը

Հասարակական Ipress 2021-04-12 22:33:00 357
bfi_AjQbB.jpg

iPress.am ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը դադարեցնելու է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը, ընդ որում` և՛ կանոնավոր, և՛ չարտերային չվերթերը։

Տուրօպերատորներին խորհուրդ է տրվել դադարեցնել Թուրքիայի ուղղությամբ նախատեսված տուրերի վաճառքը։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանը կասեցնելու է ավիահաղորդակցությունը նաև Տանզանիայի հետ։

Գոլիկովայի խոսքով` Թուրքիայում գտնվող ռուսաստանցիները հանգիստը շարունակելու կամ չարտերային չվերթերով վերադառնալու հնարավորություն են ունենալու։

«Մենք ուշիուշով կհետևենք, և եթե Թուրքիայի Հանրապետությունում և Տանզանիայի Հանրապետությունում իրավիճակը կայունանա, օպերատիվ կերպով կտեղեկացնենք մեր քաղաքացիներին, որպեսզի տուրեր գնելու հնարավորություն ունենան», – ասել է նա։

Մինչև հունիսի 1-ը Թուրքիայի ուղեգիր գնած զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել փոխել հանգստի ուղղությունը։ Իսկ Ռոստուրիզմին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Թուրքիայի ուղեգրեր գնած զբոսաշրջիկներին օգնելու համար, այդ թվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել։

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Թուրքիայում բավական արագ է վատթարանում, ամենաշատը հենց այդ երկրից են Ռուսաստան ներթափանցել կորոնավիրուսի` մուտացիաների ենթարկված մանրէահիմքերը։

Ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգության ապահովման հարցին անդրադարձել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ։

Worldometer կայքի համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136 780 665-ի։ Համավարակի զոհ է դարձել 2 951 943 մարդ։ Վտանգավոր վարակի տարածման տեմպերով Թուրքիան 7-րդ տեղում է. վարակվածների թիվն այնտեղ հասել է 3 849 011-ի, իսկ մահվան դեպքերինը՝ 33 939–ի:

Անցած հինգշաբթի Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդ է գրանցվել` մեկ օրում` 55 941 մարդ։ Ուրբաթ և շաբաթ օրերին 55 791 և 52 676 մարդ է վարակվել կորոնավիրուսով։


 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը