Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցել են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են կազմել

Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցել են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են կազմել. ՌԴ ԱԳՆ

Քաղաքական Ipress 2022-02-23 22:17:00 7221
putin-vladimir_PsT0g.jpg

ՌԴ արտգործնախարարությունը իր պաշտոնական էջում Թուրքմենչայի պայմանագրի 194-ամյակի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ, մեջբերելով փաստաթղթի այն դրույթը, որում հստակ ամրագրված է, որ Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցնում են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են կազմում։

ՌԴ արտգործնախարարության էջում այդ առնչությամբ, մասնավորապես մեջբերված էր հետևյալը․ «Ռուսական կայսրության տիրապետության տակ են անցել Նախիջևանի և Երևանի խանությունները (Արևելյան Հայաստան): Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերաբնակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, որը նպաստել է Ռուսական կայսրության կազմում հայ ժողովրդի միավորմանը»։

Նշենք, որ պատմական այս փաստի հիշակատումը Բաքվի զայրույթն է հարուցել և Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` զարմանք եւ ափսոսանք հայտնելով այն բանի առնչությամբ, որ այս հայտարարությունը տարածվել է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ փոխգործակցության հռչակագրի ստորագրման օրը: Բաքուն նաև պահանջել է շտկումներ մտցնել տեքստի մեջ, մասնավորապես հեռացնել «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը