Քույրերը մահացել են կորոնավիրուսից․ յոթ երեխա որբացել է

Քույրերը մահացել են կորոնավիրուսից․ յոթ երեխա որբացել է

Միջազգային Ipress 2020-06-26 12:44:00 3870
gettyimages1198601727scaledthumb_grpK2.jpg

ՌԴ Սարանսկի հիվանդանոցում մահացել են Բելոզերիե գյուղից հոսպիտալացված քույրերը։ Նրանցից մեկն ուներ 2 երեխա, իսկ մյուսը՝ 5։ Քույրերից մեկի ամուսինն ամիսներ առաջ նույնպես մահացել է։

Երեխաներին այժմ խնամում է ընտանիքի տարեց ազգականը։ Կանանց մահվանից հետո գյուղում սկսվել է համատարած ստուգումներ։ Արդեն մի քանի օր է, ինչ բժիշկներն այցելում են բնակարաններ։

Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, սակայն տեղի վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ COVID-19-ի ախտանիշներ հայտնաբերվել են 40 մարդու մոտ, որոնցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ հարազատների՝ մահածած քույրերին հոսպիտալացրել են մի քանի օր առաջ։

«Մոսկվայում ապրող Գուզելը ժամանակավորապես տեղափոխվել է հարազատների մոտ՝ վարակից խուսափելու համար: Սակայն հենց այստեղ էլ վարակվել են ևʹ ինքը, ևʹ ծնողներն ու եղբայրը, ևʹ երեխաներն ու խնամիները։ «Փողոցում պատահաբար հանդիպեցինք և ես էլ վարակվեցի։ Մենք շատ վախեցած ենք և չգիտենք՝ ինչպես կանգնացնել վիրուսը»- պատմել է ընտանիքի բարեկամուհին։ Վարակվել է նաև երրորդ քույրը, բարեբախտաբար, նա ապաքինվում է։

Մահացած քույրերի հարազատներն այժմ գտնվում են հիվանդանոցում։ «Սկզբում ախտանիշներն հայտնվել են Համիդայի մոտ, ապա Գուզելի, ով քրոջից շուտ է մահացել։ Նրանց երկար ժամանակ չեն տեղափոխել հիվանդանոց՝ ասելով, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Տեղափոխել են այն ժամանակ, երբ թոքերի 70%-ն արդեն ախտահարված է եղել և բուժման հնարավորություն չի եղել»- ասել է բարեկամուհին։ Գյուղում վախի մթնոլորտ է տիրում։

Բելոզերիեում գրեթե ոչ ոք չի հավատացել, որ իրենց մոտ ևս վարակը կտարածվի, մեծ մասն էլ առհասարակ չի հավատացել վիրուսի գոյությանը: Այժմ գյուղում ոչ ոք վիրուսը հորինված չի համարում։

Նրանք միայն մտածում են, ինչպես կազմակերպել գյուղի աշխատանքները, որպեսզի չվարակեն իրենց և իրենց ընտանիքներին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը