«Քթներդ չխցկեք այստեղ». «Արմնյուզ»-ի մեկնաբանը արաբերենով դիմել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկաններին. Տեսանյութ

«Քթներդ չխցկեք այստեղ». «Արմնյուզ»-ի մեկնաբանը արաբերենով դիմել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկաններին. Տեսանյութ

Քաղաքական Ipress 2020-10-01 22:20:00 8538
vvvs_M3y0V.jpg

«Քթներդ չխցկեք այստեղ, հայկական բանակը ոչ ոքի չի խնայում։ Ղարաբաղն այս օրերին հավաքական գերեզմանատուն է բոլոր այն ադրբեջանցիների և վարձկանների համար, որոնք փորձում են պղծել հայի սրբազան հողը։ Հավատացե՛ք, հայկական բանակը դաժան է մարտի դաշտում, չի խնայում ոչ մեկի։

Կրակի հետ խաղ մի արեք, հրո ճարակ եք դառնալու․․․», - արաբերենով դիմելով Ադրբեջանի կողմից հայկական զինված ուժերի դեմ կռվող վարձկաններին ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբան Աբրահամ Գասպարյանը։

Նա նշել է, որ արաբ վարձկանները կռվելով Հայաստանի և Արցախի դեմ գործակցում են Թուրքիայի հետ, որն արաբական և իսլամական բոլոր բարեկամ երկրներում ստեղծված ներքին ատելության ու անկայունության պատճառն է։ «Դուք գործակցում եք այն Թուրքիան, որի պատմությունը թաթախված է հայ և արաբ եղբայրական ժողովուրդների անմեղ զոհերի արյամբ, այն Թուրքիան, որը չի զսպել իր գաղութատիրական ախորժակն ու նեոօսմանական զավթողական քաղաքականությունը հարևան երկրներում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Էմիրություններում, Եգիպտոսում, նույնիսկ՝ Սաուդյան Արաբիայում»։

Նույն ուղերձում դիմելով իսլամադավ արաբ ժողովրդին և լրագրողներին՝ Աբրահամ Գասպարյանն ասել է. «Բոլորիս պարտքն է կասեցնել Թուրքիայի ֆաշիստական քաղաքականությունը Ղարաբաղի սահմանին, որովհետև Թուրքիան Ադրբեջանին դարձրել է ձեռքի խաղալիք և իր թշնամական քաղաքականությամբ սպանում է հայ խաղաղ բնակիչների Լեռնային Ղարաբաղում։

Կոչ եմ անում արաբական աշխարհին՝ օվկիանոսից մինչև Ծոցի երկրներ, հորդորում եմ իմ գործընկեր լրագրողներին, որոնք այս օրերին օբյեկտիվ, արհեստավարժ և հավաստի տեղեկություններ են փորձում հայթայթել ու փոխանցել լսարանին․․․մի՛ աջակցեք օսմանյան փադիշահ Էրդողանին, մի հավատացեք ադրբեջանական ստահոդ լրատվությանը, որի միջոցով նախագահ Ալիևն իր հոգևոր հոր՝ Էրդողանի հետ փորձում է ձեզ մոլորեցնել և խաբկանքի ծուղակը գցել։ Սա կրոնների պատերազմ չէ, այլ ինքնության պահպանման ու քաղաքակրթության հավերժացման պատերազմ, այնպես ինչպես պաղեստինցի քաջարի ժողովրդի պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհին։ Սա պատերազմ է, որտեղ հայկական ինքնատիպ քաղաքակրթությունը հաղթելու է Կարմիր սուլթանին, որը ոչ մի առնչություն չունի ոչ Իսլամի, ոչ մարդկության, ոչ էլ պատվի հետ։ Աստված մեզ հետ է, իրավունքը մերն է և հաղթանակ Ղարաբաղին»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը