«Ես ոնց որ հանրակացարանում ապրեմ».ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ես ոնց որ հանրակացարանում ապրեմ».ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2020-05-08 19:38:00 2496
bpp_GgMpG.jpg

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթվա ընթացքում մոտ 70 մարդու հետ է շփվում։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին, թե ինչպիսին են պայմանները ՔԿՀ-ում, եւ, արդյոք խցում այլ անձինք կա՞ն, թե՞ ոչ։

«Աշխատակիցներն աշխատում են մեկ օր եւ երեք օր ազատ են: Ոչ ոք չգիտի, թե աշխատանքային օրվանից դուրս նրանք ինչով են զբաղվում։ 90 տոկոսը երիտասարդներ են: Դա նշանակում է, որ առնվազն 50 տոկոսն իրենցից նույնիսկ վարակվելու դեպքում ասիմպտոմատիկ է լինելու։ Ես հիմա խցում սեփական ցանկությամբ մենակ եմ: Բայց շփումներ անձնակազմի հետ կան, այլ կերպ անհնար է: Անհնար է հեռավորություն պահպանել շենքում տեղաշարժվելիս»,- հայտնեց Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը նշեց նաեւ, որ սնունդը բերվում է փաթեթավորված, սակայն ոչ ոք չի կարող ասել, թե ով է աշխատում այդտեղ, ով է պատրաստում եւ ով՝ առաքում. «Անձնակազմը փորձում է հետեւել պահանջներին՝ դիմակներ եւ ձեռնոցներ են կրում: Բայց պայմաններ չկան, չկա օդափոխություն: Օրը երեք անգամ մարդիկ են գալիս դրսից, սնունդ են բերում: Նույնիսկ անիմաստ է քննարկել, թե ինչպես է հնարավոր կատարել անհրաժեշտ պահանջները»։

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ այդ հարցով նրանք դիմել են նաեւ ՄԻՊ-ին։

«Նախագահը հիմա «Իզմիրլյան» ԲԿ-ում է, բայց, ըստ կանոնների, հիվանդասենյակում նրա հետ պետք է ծառայող լինի, նրանք մշտապես փոխարինվում են, եւ ստացվում է, որ պացինետն ամբողջ ժամանակ ստիպված է շփվել մեծ թվով մարդկանց հետ»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը