Քոչարյանի դատավորի վիճակը կծանրանա

Քոչարյանի դատավորի վիճակը կծանրանա

Հասարակական Ipress 2021-07-01 20:34:00 846
nhig_T4euk.jpg

iPress.am- «Եթե դատավոր Աննա Դանիբեկյանն այս անգամ էլ Քոչարյանին ազատեց պատասխանատվությունից, ապա Քոչարյանի տեղում՝ մեղադրյալի աթոռին այս անգամ ինքն է նստելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ անդրադառնալով արդեն կաշառքի գործով Քոչարյանի անձեռնմխելիության հարցին։

Հիշեցնենք, որ երեկ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել։

Դատավորը պարզաբանել է, որ Քոչարյանն ու Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում՝ խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։ Քլոյանի դիտարկմամբ՝  դեռ պարզ չէ՝ Քոչարյանը պատգամավորական մանդատը վերցնելու է, թե ոչ ու շատ անհասկանալի է այդ ֆոնին դատավորի վաղաժամ անհանգստությունը  Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ.

«Դատավորը միտումնավոր, թե չհասկանալով փորձում է կարգավիճակ պարզել, բայց ես ուզում եմ թարմացնել Աննա Դանիբեկյանի հիշողությունը, որ 2008 թվականին մարտի 4-ին դատախազը մտավ Ազգային ժողով և պատգամավորներ  Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին և Սասուն Միքայելյանին զրկեցին անձեռնմխելիությունից ու որպես մեղադրյալ ներգրավեցին, ձերբակալեցին ու կալանավորեցին։ Քոչարյանն այս պահին դեռ մանդատ չունի ու հետո այդ կաշառքի գործը եղել է շատ վաղուց։

Այդ ժամանակ նա ոչ պատգամավոր էր, ոչ էլ՝ մանդատ ուներ։ Դանիբեկյանը ինչ իրավունքով է  դատը հետաձգում մեկ ամսով, կամ ինչով էր զբաղված այսքան ժամանակ, նա միտումնավոր ձգձգեց դատավարությունը։ Ես հստակ կաշկանդվածություն եմ տեսնում նրա գործողութուններում։ Բայց մի բան հստակ է, որ դատավարությանը խանգարող ոչ մի հանգամանք չկա»,-ընդգծեց Քլոյանը։

Եթե ապացուցվի, որ այդ կաշառքը եղել է, Քոչարյանը չի կարող պլստալ։ Իսկ եթե դատավորը փորձի ինչ-որ բան անել, ապա կգնա ու Քոչարյանի տեղը կնստի՝ մեղադրյալի աթոռին։ Արդեն իսկ պարզ է, որ դատական համակարգը չի գործում, բայց այսքանից հետո եթե դատավորը գնա այնպիսի քայլերի, որ ակնառու դառնա նրա գործողությունները, ապա վստահաբար Բարձրագույն դատական խորհուրդը անելիք կունենա։ Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանի խոսքով՝ Դատական համակարգում դեռևս անիշխանություն է, «բեսպրեդել» է ու դատական համակարգը շարունակում է բացահայտ աջակցություն ցուցաբերել նախկիններին, այս դեպքում՝ Քոչարյանին։

«Բայց դատական համակարգում վերջապես պե՞տք է կարգուկանոն լինի։ Դատական համակարգի բեսպրեդելին պետք է վերջ տրվի։ Իշխանությունները պետք է հասկանան, որ ժողովուրդն այդ պողպատե մանդատը տվել է իրեն հեղափոխությունը ավարտին հասցնելու համար։ Ու դա պետք է սկսել դատարաններից։ Այս դատական համակարգով հնարավոր չէ որևէ հեղափոխություն ավարտին հասցնել։

Դատական համակարգը դեռևս բացահայտ աջակցում է նախկիններին ու դրան պետք է վերջ դրվի։ Չպետք է թույլ տալ, որ Քոչարյանը ամեն գնով ազատվի պատասխանատվությունից»,-ասաց Հովհաննիսյանը։

Այն, որ պատգամավորական անձեռնմխելիությունը Ռոբերտ Քոչարյանին չի ազատում քրեական հետապնդումից, երեկ մեզ հետ զրույցում ասել էր նաև փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Նրա խոսքով արարքը կատարվել է  մինչև Քոչարյանի պատգամավոր դառնալը ու դատաքննությունը պետք է շարունակվի։
 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն