«Քաղաքական տրյապկա, «հոգնած», «անբարոյականի վաստակ».Տեսանյութ

«Քաղաքական տրյապկա, «հոգնած», «անբարոյականի վաստակ».Տեսանյութ

Հասարակական Ipress 2020-04-28 18:49:00 5109
pppp_j39VT.jpg

Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 28–ին թեժ լեզվակռիվ ծավալվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքայնի միջև, որի ընթացքում պատագամավորներն անցան անձնական վիրավորանքների։

«Տիկին Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում: Անընդհատ ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ մոտ ինչ-որ մանիա կա: Բայց ես Ձեզ չեմ պատասխանելու, պատասխանելու եմ Ձեր փեշի hետևում պախկված Էդմոն Մարուքյանին... Նա մեկ Ձեզ է խնդրում ելույթ ունենալ, մեկ Գորգիսյանին, քանի որ չի իջնում մեր մակարդակին, ելույթ չի ունենում: Դրա համար ես պատասխանելու եմ նրան»,-իր ելույթում ասաց Ալեն Սիմոնյանը:

«Դուք թիմի մասին եք խոսում: Ես հիշեցի 2018 թվականի ապրիլի 16-ը, երբ շատերը մահանալուց պրծան: Ես Ձեզ գրում էի «ԵԼՔ» խմբակցության խմբի մեջ, խնդրում դուրս գալ փողոց երևանցիների համար, սակայն դուք դուրս չեկաք: Այդ ժամանակ Մարուքյանն այդպես ընդդիմության տեսիլք էր ստեղծում: Ես կպատմեմ շատ բաներ, որոնք գիտեմ, թե որտեղից է եղել»,-ասաց նա:

«Մենք էլ կպատմենք»,- արձագանքեց Անի Սամսոնյանը:

Դրանից հետո Էդմոն Մարուքյանը «հոգնած» անվանեց Ալեն Սիմոնյանին:

«Հոգնածը դու ես, հանգստացի, քաղաքական տրյապկա»,- ասաց Սիմոնյանը:

Բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կոչ անելով հանդարտվել:

«Քեզ քո բոյի չափով պահիր, այ քաղաքական տրյապկա»,- ասաց Ալեն Սիմոնյանը Մարուքյանին:

«Անբարոյականի վաստակ»,-տեղից հայտարարեց Մարուքյանը:

«Չափիդ մեջ կմնաս սրանից հետո: Անբարոյականի վաստակը դու ես»,-ասաց Սիմոնյանը:

Չնայած Միրզոյանի կոչերին, կողմերը չհանդարտվեցին, միայն մի քանի փորձից Միրզոյանին հաջողվեց հանդարտեցնել կրքերը՝ հայտարարելով, որ ամեն ինչ սկսել է Մարուքյանը, ով հոգնած է անվանել Սիմոնյանին:

Տեսանյութը`NEWS.am-ի

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը