Քանի տարվա ազատազրկում է սպասում Գագիկ Ծառուկյանին. Մանրամասներ

Քանի տարվա ազատազրկում է սպասում Գագիկ Ծառուկյանին. Մանրամասներ

Հասարակական Ipress 2020-06-14 17:24:00 10743
tsarukyan-a_uqqw-.jpg

Ինչպես հայտնի է, վաղ առավոտից խուզարկություններ են ընթանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, կուսակցության Գեղարքունիքի մարզի տարածքային կառույցներում, ինչպես նաև նրան պատկանող մի քանի ընկերություններում։

Եվ ահա, Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, որը կապված է «Օնիրա քլաբ»-ի գործունեության հետ։

Միևնույն ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել են, թե չի բացառվում՝ վաղը առավոտյան Ազգային ժողովը նիստ գումարի և որոշի անձեռնմխելիությունից զրկել Գագիկ Ծառուկյանին։

ArmLur.am-ը փորձել է պարզել, թե այս քրեական գործերի համաձայն, ինչ կարող է սպասվել։ Այսպիսով, փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ է հարուցվել 2020 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի առաջին կետն ասում է․ 1. Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, րը՝ զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով: Իսկ 184-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետն ասում է․  Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը