Պուտինը՝ Զանգեզուրի միջանցքի մասին

Պուտինը՝ Զանգեզուրի միջանցքի մասին

Միջազգային Ipress 2021-06-17 22:00:00 1482
nkp_SrbRp.jpg

iPress.am- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ռուսաստանը դրական վերաբերմունք ունի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նկատմամբ: Նա ասել է, թե չի տեսնում որևէ ազդակ, որը կվկայեր այդ ծրագրի հանդեպ Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը: 

«Մենք «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը շատ կարևոր ենք համարում, չեմ ենթադրում, որ Ռուսաստանի մոտ կլինեն այդ հարցի հետ կապված ինչ-որ տարաձայնություններ կամ ծրագիրը խոչընդոտելու մտադրություն: Ընդհակառակը, Ռուսաստանը շատ դրական է տրամադրված միջանցքի հարցում», - ասել է Էրդողանը թուրքական NTV հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:

Նա հայտնել է, որ առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես էլ եմ շուտով նրա [Վլադիմիր Պուտինի] հետ հանդիպելու: Կա մի հանգամանք՝ հիմա մենք սահմանափակված ենք [Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման] պայմանագրի հինգ տարվա ժամկետով: Եվ մենք կցանկանանք այդ նախագիծն իրականացնել հենց այդ հնգամյա ժամկետում»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը վերստին հիշեցրել է Ղարաբաղի հարցով համագործակցության վեց պետությունների պլատֆորմի գաղափարի մասին:

«Այդ ծրագրի առաջատար երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը, բայց մենք կցանկանայիք, որ նախաձեռնությանը միանան նաև Հայաստանը և Վրաստանը»,- հայտարարել Էրդողանը, նշելով, որ Վրաստանը դրական վերաբերմունք ունի պլատֆորմի հարցում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը