ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, հայտնել է առևտրատնտեսական, տրանսպորտային հաղորդակցության զարգացման ուղղությամբ որոշակի պայմանավորվածությունների մասին, փոխանցում է РИА Новости-ն:
«Կան վեճեր, բայց Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի կարգավորման գործընթացն ընթանա խաղաղ ճանապարհով»,- նշել է Պուտինը։