«Դուք փորձում եք փակել իմ բերանը». Պուտին

«Դուք փորձում եք փակել իմ բերանը». Պուտին

Քաղաքական Ipress 2021-06-16 00:42:00 1095
putin-v_3Tk8U.jpg

iPress.am- Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի` Ժնևում (Շվեյցարիա) կայանալիք  հանդիպումից առաջ Ռուսաստանի ղեկավարը բացառիկ հարցազրույց է տվել ամերիկյան NBC հեռուստաընկերության լրագրող Կիր Սիմոնսին:

Ինչպես նշում է Репортер-ը,զրույցի ընթացքում Ռուսաստանի  ղեկավարը չի կարողացել զսպել իրեն և դիտողություն է արել լրատվամիջոցի ներկայացուցչին՝ ուշադրություն հրավիրելով ամերիկացու սխալ պահվածքի վրա, երբ վերջինիս դուր չեն եկել Պուտինի պատասխանները: Զրույցի ամբողջական տեքստային տարբերակին կարելի է ծանոթանալ Կրեմլի կայքում:

Զրույցի ընթացքում արծարծվել է Ռուսաստանում քաղաքացիներին և կազմակերպություններին օտարերկրյա գործակալների կարգավիճակ շնորհելու թեման: Պուտինը հիշեցրել է, որ համապատասխան օրենքը ԱՄՆ-ում գործում է 1930-ականներից, և դա ոչ մեկին չի անհանգստացնում Արևմուտքում: Ավելին, ամերիկյան նորմատիվ ակտը շատ ավելի խիստ է, քան Ռուսաստանի Դաշնությունում դրա համարժեքը: Այդ պահին լրագրողը, չթողնելով նախագահին ավարտել խոսքը, ընդհատել է նրան ՝ պատրվակով, որ զրուցակիցը շեղվել է թեմայից՝ «մեկնաբանելով այլ երկրների ներքին գործերը»:

«Եթե համբերություն ունենաք և թույլ տաք, որ մինչև վերջ ասեմ այն, ինչ ուզում եմ ասել, ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա: Բայց իմ պատասխանը ձեզ դուր չի գալիս: Դուք չեք ցանկանում, որ ձեզ դիտողները լսեն իմ պատասխանը: Դա է խնդիրը: Դուք փակում եք իմ բերանը: Սա մտքի արտահայտման ազատությու՞ն է, թե՞ մտքի արտահայտման ազատություն է ամերիկյան ձևով»-ասել է Պուտինը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը