Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին, ասել է՝ ինչու Սիբիր՝ տայգա, հանգստանալու է գնում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, և երբեք իր հետ չի տանում վարչապետ Միխայիլ Միշուստինին:
ՌԴ նախագահը նախընտրել է այս հարցին հումորային պատասխան տալ՝ հղում անելով հրեական անեկդոտին.«Իսկ եթե Միշուստինին էլ տանենք, ո՞վ է մնալու, որ աշխատի»:
